Հասարակություն 4 Հունիսի, 2021 • Սկսվել է քաղաքի ճանապարհների փոսային նորոգման աշխատանքները

Երեկվանից սկսվել են Ախալքալաք քաղաքի վնասված ճանապարհների վերանորոգման աշխատանքները։ Աշխատանքները սկսել են քաղաքի «վստրեչա» կոչվող հատվածից։

Թե՛ քաղաքում, թե՛ քաղաքից դուրս ճանապարհների վիճակը անմխիթար է, ամեն քայլափոխի կարելի է հանդիպել մեծ և անանցանելի փոսերի։ Այս հարցը երկար ժամանակ է անհագստացնում ինչպես հետիոտնին, այնպես էլ վարորդներին։

remonti meqena

«Արդեն սկսել ենք ճանապարհի վերանորգման աշխատանքները, այն իրականացնում է «ՋավախԱվտոԳզա» ընկերությունը: Մենք հիմա սկսում ենք հանել վնասված տեղերը, որից հետո էլ կլցնենք նոր ասֆալտը։ Կոնկրետ տարածք չկա, քաղաքի մեջ պետք է վերանորոգենք բոլոր վնասված ճանապարհները։ Այս գործողությունը կատարում է քաղաքապետարանը», — ասում աշխատանքները վերահսկող Պավլիկ Եփրիկյանը։

Քաղաքապետը հույս է հայտնում, որ աշխատանքները կավարտվեն մոտավոր 10 օրերի ընթացքում։

«Այս նորոգումը մտնում է փոսային աշխատանքների մեջ, մեր տեղական բյուջեյուվ է նախատեսված, քաղաքի փողոցների բոլոր վնսաված մասերը պետք է վերանորոգվի։ Հույս ունենք մոտ 10 օրվա կավարտվեն աշխատանքները», — նշում է Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը։

Հարկ է նշել, որ Ախալքալաքի ներքաղաքային ճանապարհների փոսային աշխատանքներն իրականացնելու համար տեղական բյուջեից այս տարի 230 000 լարի է հատկացվել։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝