Ախալքալաքի գյուղերում, այդ թվում՝ Բոզալիում, մարտի 24-ի գիշերը՝ տեղատարափ անձրևից և ջրհեղեղից հետո հեղեղվել էր մի քանի տուն: Տեղական իշխանություններն այդ ժամանակ որոշել էին Պահուստային ֆոնդից տուժածներին փոխհատուցումը տրամադրել արձանագրությունները կազմելուց հետո, տեղատարափ անձրևը շարքից հանեց առանց այդ էլ անմխիթար վիճակում գտնվող ենթակառուցվածքը՝ մերկացնելով ներքին ճանապարհների հսկայական քարերը: Բնակիչներին շատ էր անհանգստացնում այս ճանապարհի վիճակը:
Վերջերս հայտնի դարձավ, որ բնակիչներն առանձին-առանձին փոխհատուցում չեն ստացել, սակայն, որպես օգնություն վերանորոգվել է կենտրոնական ճանապարհից գյուղ տանող ճանապարհը:
«Մենք 20,000 լարի ենք ծախսել ճանապարհի վերականգնման վրա: Լավ մակարդակի է ստացվել: Նրանք շատ գոհ էին արդյունքից: Մենք հարցրինք փորձագետներին, նրանք ասացին, որ ոչ մի առանձնահատուկ բան չի պատահել, առանձնապես մեծ վնաս չի եղել (խմբ. բնակիչներին վնասը)», – ասում է Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը:
Գյուղերում ջրհեղեղի մասին մանրամասն ծանոթացեք հետևյալ նյութերում՝
Բոզալի գյուղի հեղեղված տներն օգնության են սպասում
Երեք գյուղի բնակիչներ օգնության խնդրանքով դիմել են տեղական իշխանություններին