Ախալքալաքի մունիցիպալիտետի Օգնություն գյուղին ծրագրի (ՕԳԾ) աշխատանքները դեռ չեն ավարտվել, մնացել է ավարտին հասցնել Դադեշ գյուղի կամրջի կառուցումն ու երեք գյուղերի համար մարզագույքի ձեռքբերումը:
Անցյալ տարի ՕԳԾ-ի աշխատանքներն ավարտվել էին դեռևս հոկտեմբերին: Քաղաքապետարանի ենթակառուցվածքների, տարածքային կառավարման, ճարտարապետության և շինարարության վարչության մասնագետ Գարիկ Գալիվոնջյանն աշխատանքների տևողությունը պատճառաբանում է համավարակով:
Մունիցիպալիտետում այս տարի «Օգնություն գյուղին» ծրագրի շրջանակներում իրականացվել է 79 աշխատանք, սահմանվել է 8 առաջնահերթություն:
Այն փաստը, որ Դադեշ գյուղում կամրջի կառուցման տենդերը հայտարարվել էր ուշ, Դադեշ գյուղի մասնագետ Էդգար Թումասյանը դա բացատրում է նախագծում կատարված փոփոխություններով:
«Մենք երեք անգամ փոխել ենք նախագիծը, հայտարարել ենք տենդերներ և ոչ ոք չի մասնակցել դրանց, և մենք հասանք այս օրին: Ընկերություններին ձեռնտու չէր: Նախատեսվում էր բետոնե հիմք գցել, բայց այժմ կամրջի հիմքն արվել է օղակներով, և օգտագործված կցամասերի քանակը նվազել է », – բացատրում է Էդգար Թումասյանը:
Նրա խոսքով, արդեն աշխատանքների 80% -ը իրականացվել է:
«Մենք տեղադրել ենք օղակները, կաղապարն արդեն պատրաստ է, այսօր բետոն ենք լցնում: Մնացել է 2-3 օրվա աշխատանք », – ասում է գյուղի մասնագետը:
ՕԳԾ-ով Դադեշ գյուղի գումարը կազմում էր 16 000 լարի: Գյուղն ամբողջ գումարը ուղղել է կամրջի կառուցմանը:
Դեկտեմբերի 10-ին մունիցիպալիտետը հայտարարեց տենդեր՝ Արագվա, Գումբուրդո և Վաչիան գյուղերի մարզագույքի (վարժասարքերի) ձեռքբերման համար: Գումարը կազմում է 15 352 լարի: Առաջարկների ընդունումը կավարտվի դեկտեմբերի 18-ին:
Ըստ Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի պետգնումների վարչության պետ Ռոզա Յորդանյանի, տենդերը հայտարարվում է չորրորդ անգամ, նրա խոսքերով, նա ցանկացել է ուղղակի պայմանագիր կազմել, սակայն ուղղակի պայմանագրի համաձայնություն չի տրվել:
Եթե այս անգամ ևս մասնակիցներ չլինեն, գումարը կվերադարձվի պետությանը:
Այս տարի, «Օգնություն գյուղին» ծրագրով Ախալքալաքի մունիցիպալիտետը ստացել է 922 000 լարի:
Ախալքալաքի մունիցիպալիտետում ՕԳԾ-ով նախատեսված ամենափոքր գումարը 10 000 լարի է, իսկ ամենախոշոր գումարը` 20 000 լարի, ինչպես նաև կախված բնակչության թվից, գյուղերը ստանում են 12 000 լարի կամ 16 000 լարի:
Վրաստանում «Օգնություն գյուղին» ծրագիրը մեկնարկել է 2011 թ.-ին, 2019-ին՝ երկամյա ընդմիջումից (2017, 2018) հետո, պետությունն այն կրկին վերսկսեց: