Այսօր ԱՄՆ-ի Ֆլորդա նահանգի Մեդլեյ քաղաքի Media Pro Studios սրահում կայացել է պրոֆեսիոնալ մենամարտ Օթար Երանոսյանի և Մարկո Անտոնիո Մենդոզա Չիկոյի միջև: Ջավախքցի մարզիկը՝ Օթար Երանոսյանը իր 7-րդ անընդմեջ հաղթանակն է գրանցել:
Մենամարտն անցկացվել է 57,153 կգ քաշային կարգում, բաղկացած է եղել 6 ռաունդից: Օթար Երանոսյանի մրցակիցը եղել է 40-ամյա մեքսիկացի Մարկո Անտոնիո Մենդոզա Չիկոն, ով 2009թ. մարտի 31-ից պրոֆեսիոնալ ռինգում է: Օթարը մրցակցին նոկդաունի է ենթարկել 2-րդ ռաունդում։
Ջավախքցի բռնցկամարտիկը (Պիտբուլ կեղծանունով) շարունակում է իր դեբյուտը պրոֆեսիոնալ ռինգում: 2019 թվականից նա բնակվում է ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Քիսիմմի քաղաքում: 2021 թվականի հունվարի 30-ին Օթար Երանոսյանը պայքարում էր NABA-ի վարկածով 2-րդ կիսաթեթև քաշային կարգում (58,96կգ) USA Super Feather Title թափուր չեմպիոնական գոտու համար:
ԱՄՆ-ում Օթար Երանոսյանը ներկայացնում է ամերիկյան Warriors promoushen-ի WARRIORS GYM ակումբը:
Օթար Երանոսյանի հերթական հաղթանակը պրոֆեսիոնալ ռինգում
Օթար Երանոսյանը նոկդաունի է ենթարկել մրցակցին (Video)
Օթար Երանոսյանը պրոֆեսիոնալ ռինգում 4-րդ հաղթանակն է տոնել