Սեպտեմբերի 15-ին կայացել է ֆուտբոլային հանդիպում Գորիի «Գորի-2» և Ախալքալաքի «Աբուլ» թիմերի միջև։ Հանդիպումն ավարտվել է Ախալքալաքի թիմի հերթական հաղթանակով՝ 1։2 հաշվով։
«Աբուլը» ոչ սեփական դաշտում հաղթանակ է տարել և իր հաղթական շարքը հասցրել է անընդմեջ հինգ խաղի։ Հանդիպումն անցկացվել է «Գորի-2»-ի դաշտում և անցել է լարված ու պայքարով լի մթնոլորտում։
Սեփական դաշտում չլինելով՝ «Աբուլը» կարողացել է դիմակայել մրցակցի ճնշմանը, բնավորություն դրսևորել և խաղը հասցնել հաղթական ավարտի։ Գոլերի հեղինակներ են դարձել Կախա Մամուլաշվիլին և Ստեփան Մարգարյանը։
Վերջնական սուլիչn արձանագրել է 1։2 հաշիվ՝ հօգուտ «Աբուլի»։ Այս երեք միավորը ևս մեկ անգամ հաստատել է Ախալքալաքի թիմի լավ մարզավիճակը։


