Ջավախքից Օթար Երանոսյանը պրոֆեսիոնալ մենամարտում արդեն 6-րդ անընդմեջ հաղթանակն է գրանցում։

Մայամիում, մարտի 6-ին տեղի ունեցած մենամարտի ժամանակ 4-րդ ռաունդում նա իր մրցակցին նոկդաունի է ենթարկել: Մենամարտը բաղկացած է եղել 8 ռաունդից։ Օթարը մենամարտել է արգենտինացի մարզիկ Էզեքուիել Ալբերտո Թեվեզի հետ, ով պրոֆեսիոնալ ռինգում 16 հաղթանակ է գրանցել։

«Մրցակիցս արգենտինացի, փորձառու, լավ մրցակից էր, 16 հաղթանակով։ Առաջին ռաունդներում մի քիչ դժվարություններ եղան, քանի որ շատ արագ էր և անսպասելի շատ հարվածներ էր անում։ Բայց հետո արդեն մարզիչիս ճիշտ ուղղություններով կարողացա մենամարտը ավարտել 4-րդ ռաունդում՝ նոկդաունով»,- ասում է Օթար Երանոսյանը։

156409092_1978492508956857_4238164270353337348_n

Մենամարտն անցկացվել է 59 կգ քաշային կարգում։ Օթար Երանոսյանը այս հաղթանակը նվիրում է իր մայրիկին։

«Առիթից օգտվելով, քանի որ մարտի 8-ն է, իմ հաղթանակս նվիրում եմ իմ սիրելի մայրիկին, և շնոհավորում եմ բոլոր մայրերին, կանանց և աղջիկներին կանանց միջազգային օրվա կապակցությամբ»,- ավելացնում է մարզիկը։

Անցած մենամարտում նա 4-րդ ռաունդում նոկդաունի է ենթարկել 33-ամյա Խուան Կառլոս Պենային և նվաճել է NABA-ի վարկածով USA Super Feather Title չեմպիոնական գոտին:

Ջավախքցի բռնցկամարտիկը (Պիտբուլ կեղծանունով) շարունակում է իր դեբյուտը պրոֆեսիոնալ ռինգում: 2019 թվականից նա բնակվում է ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Քիսիմմի քաղաքում: 2021 թվականի հունվարի 30-ին Օթար Երանոսյանը պայքարում էր NABA-ի վարկածով 2-րդ կիսաթեթև քաշային կարգում (58,96կգ) USA Super Feather Title թափուր չեմպիոնական գոտու համար:

ԱՄՆ-ում Օթար Երանոսյանը ներկայացնում է ամերիկյան Warriors promoushen-ի WARRIORS GYM ակումբը:

Օթար Երանոսյանը նոկդաունի է ենթարկել մրցակցին (Video)
Օթար Երանոսյանը պրոֆեսիոնալ ռինգում 4-րդ հաղթանակն է տոնել
Ամերիկայի չեմպիոնը՝ Ջավախքից