նորություններ 21 Սեպտեմբերի, 2026 • Ախալքալաքցի մարզիկը միջազգային ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարի հաղթող է դարձել

Սեպտեմբերի 18-ից 20-ը Հայաստանի Հանրապետության Արտաշատ քաղաքում անցկացվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր մարզիչ Կարպիս Մելիքյանի հիշատակին նվիրված ազատ ոճի ըմբշամարտի XV միջազգային մրցաշարը։

Կարպիս Մելիքյանը Հայաստանի վաստակավոր մարզիչ է և Արտաշատ քաղաքում ազատ ոճի ըմբշամարտի հիմնադիրներից մեկը։ Տարիների մարզչական գործունեության ընթացքում նա դաստիարակել է հաջողակ ըմբիշների մի քանի սերունդ, որոնց թվում են եղել Հայաստանի, ԽՍՀՄ-ի և Եվրոպայի չեմպիոններ։ Անվանի մարզչի հիշատակին Արտաշատում ամեն տարի անցկացվում է ազատ ոճի ըմբշամարտի մրցաշար, որին մասնակցում են տարբեր երկրների մարզիկներ։

Մրցաշարին մասնակցել են 3-4 երկրների մարզիկներ։ Մրցումներում Ախալքալաքը ներկայացրել են ազատ ոճի ըմբշամարտի մարզիկներ։

Հատկապես հաջող է հանդես եկել Մելսիկ Եզոյանը, որը մրցել է մինչև 80 կգ քաշային կարգում։ Մրցաշարի ընթացքում նա անցկացրել է հինգ գոտեմարտ և բոլորում էլ հաղթանակ է տարել։

Մրցաշարի արդյունքներով՝ Մելսիկ Եզոյանը զբաղեցրել է առաջին տեղը՝ նվաճելով միջազգային մրցաշարի ոսկե մեդալը։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝