Նոյեմբերի 21-ին, կաշվե ձեռնոցի 27-ամյա ջավախքցի հայտնի վարպետ Օթար Երանոսյանը պրոֆեսիոնալ ռինգում 4-րդ անընդմեջ հաղթանակն է տոնել:

Ջավախքի ու Վրաստանի վերջին տարիների ամենատիտղոսակիր ու լավագույն բռնցքամարտիկ, 27-ամյա Օթար Երանոսյանը, ով 2019 թ. դեկտեմբերից բնակվում է ԱՄՆ-ում և սիրողական բռնցքամարտում աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների մրցանակակիր է դարձել, որոշել է իր ուժերը փորձել պրոֆեսիոնալ ռինգում:

Նա պրոֆեսինալ ռինգում իր նորամուտը նշել է այս տարվա օգոստոսի 28-ին: Մինչև օրս նա 3 հանդիպում է անցկարցել ու 3-ում էլ հաղթանակ է տարել, դրանցից 2-ը նոկաուտով: Հոկտեմբերի 23-ին ԱՄՆ-ում Երանոսյանը 4-րդ ռաունդում նոկաուտի էր ենթարկել փորձառու արգենտինացի, 36-ամյա Էմիլիանո Մարտին Գարսիային:

Otar3

Իսկ այսօր` նոյեմբերի 21-ի վաղ առավոտյան ռինգ է դուրս եկել գերթեթև (58,967 կգ) քաշային կարգում ԱՄՆ Ֆլորիդայի նահանգի Հայալիա քաղաքի Media Plus Studio սրահում մենամարտել է 35-ամյա արգենտինացի Իգնասիո Պերինի հետ: Վերջինս պրոֆեսիոնալ ռինգում է 2017թ մայիսի 27-ից և մինչ օրս անցկացրել է 10 հանդիպում:

Նոյեմբերի 21-ին, Ֆլորիդայի նահանգի Հայալիա քաղաքում կայացած մենամարտում Երանոսյանը մրցավարների միաձայն որոշմամբ՝ 59:52, 57:54, 59:52 հաշվով պրոֆեսիոնալ ռինգում շարունակելով իր հաղթարշավը 4–րդ անընդմեջ հաղթանակն է տոնել:

Հավելենք, որ ԱՄՆ-ում Օթար Երանոսյանը ներկայացնում է ամերիկյան Warriors promoushen-ի WARRIORS GYM ակումբը:

Otar1