Այսօր՝ հունվարի 24-ին, Ռուսաստանը ներկայացնող ջավախքցի մարտիկ Արման Ծառուկյանը UFC 257 մրցաշարում հաղթել է ամերիկացի Մեթ Ֆրեվոլային։ Այս մասին հայտնում է Sport-Express-ը։
24-ամյա Արման Ծառուկյանը հաղթել է մրցավարների միաձայն որոշմամբ։ Սա նրա երրորդ անընդմեջ հաղթանակն է UFC-ում։
Մինչ այդ հայտնի էր դարձել, որ հունվարի 24-ին Ծառուկյանը պետք է մենամարտեր Գերմանիան ներկայացնող Նասրատ Հակպարաստի հետ, սակայն այդ մենամարտը չեղարկվել էր։ Պատճառն այն է, որ Ծառուկյանը չի տեղավորվել հայտավորված միջին քաշային կարգում՝ 1,5 կգ ավելի քաշի պատճառով։ Իսկ Հակպարաստը չի ներկայացել պաշտոնական կշռմանը։
24-ամյա Արմանը ծնվել է Նինոծմինդայի մունիցիպալիտետի Մեծ Արագյալ գյուղում: Նա իր դեբյուտը պրոֆեսիոնալ խառը մարտարվեստում կատարել է 2015 թվականին և հանդես եկել փոքր կազմակերպություններում: UFC-ում Ծառուկյանը հանդես է եկել 2019 թվականին: Ծառուկյանը խառը մենամարտերում անցկացրել է 18 մենամարտ, որոնցից 16-ում հաղթել է և պարտվել ընդամենը 2-ում։
Արման Ծառուկյանը դարձել է UFC-ի հաղթող
Ջավախքցի Արման Ծառուկյանը կմենամարտի բրազիլացի Դավի Ռամոսի հետ
Աշխարհի չեմպիոն Արման Ծառուկյանը Նինոծմինդայում է
Արման Ծառուկյանի մենամարտը հայրենակիցների մասնակցությամբ
Արման Ծառուկյանը նոկաուտով հաղթանակ է տարել
UFC 257 մրցաշարի նախնական փուլում կայացել է ևս երեք մենամարտ: Ամերիկացի Բրեդ Տավարեշը միջին քաշային կարգում հաղթել է Անտոնիո Կարլոս Ջունիորին, ամերիկուհի Ջուլիաննա Պենյան թեթեւքաշային կարգում առավելության է հասել հայրենակից Սառա Մաքմենի նկատմամբ, լեհ Մարչին Պրախնոն էլ կիսածանր քաշային կարգում հաղթել է ամերիկացի Հալիլ Ռոունտրիին։ Մրցաշարի գլխավոր գոտեմարտում կմրցեն Քոնոր Մաքգրեգորը և Դասթին Պորյեն: