Ծնունդով Ջավախքից Արման Ծառուկյանը հաղթանակ է գրանցել «PLOTFORM S-70» պրոֆեսիոնալ մարտական սամբոյի միջազգային 9-րդ մրցաշարում, որն անցկացվում էր Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում։

Արմանը ծնունդով Նինոծմինդայի շրջանի Մեծ Արագյալ գյուղից է: Արման Ծառուկյանը միջազգային մրցաշարում հանդես էր գալիս 70 կգ քաշային կարգում: Վերջինս «PLOTFORM S-70» 2018-ի ամենաերիտասարդ մարզիկն էր, ում հաջողվեց երրորդ ռաունդից ոտքի հարվածով նոկաուտի ենթարկել բրազիլացի 33-ամյա մրցակից՝ Ֆելիպե Օլիվերին։ Բրազիլացի մարզիկն իր սպորտային կարիերայում երբևէ պարտություն չէր ունեցել։ Մրցաշարին մասնակցում էին տարբեր երկրների 24 մարզիկներ:

Յուրաքանչյուր հաղթանակից հետո Արմանը ռինգում ծածանում է հայկական դրոշը՝ անկախ նրանից, թե տվյալ մարտում, որ երկիրն է ներկայացնում։ Երիտասարդ մարզիկը բնակվում է Ռուսաստանում, սակայն ավանդույթ է դարձրել յուրաքանչյուր հաղթանակից հետո այցելել հայրենի Մեծ Արագյալ գյուղ և ընկերների հետ նշել հաջողությունները։

Արման Ծառուկյանը 21 տարեկան է, նա գրեբլինգի Ռուսաստանի չեմպիոն է, ազատ ոճի ըմբշամարտի վարպետ է, առաջիկայում պատրաստվում է պայմանագիր կնքել աշխարհահռչակ UFS կազմակերպության հետ, որն էլ երիտասարդ մարզիկի համար մեծ նվաճում կլինի։

Արմանի մենամարտը բրազիլացի մարզիկի հետ դիտե՛ք ներքևի տեսանյութում։

Սոնա Տոնականյան