Արման Ծառուկյանը հաղթել է Դավի Ռամոսի հետ մենամարտը, որը տեղի է ունեցել Արաբական Միացյալ Էմիրություններում`Աբու Դաբի քաղաքում:
Հուլիսի 19-ին, Յաս կղզում (Աբու-Դաբի, Արաբական Միացյալ Էմիրություններ) անցկացվել է UFC Fight Night մրցաշարը՝ Figueiredo vs. Benavidez, որի շրջանակներում հայազգի թեթև քաշային կարգի(մինչև 70,3 կգ) մարզիկ Արման Ծառուկյանը երեք ռաունդից բաղկացած մենամարտ է ունեցել ընդդեմ բրազիլացի Դավի Ռամոսի և տարել բացարձակ հաղթանակ:
23-ամյա Արմանը ծնվել է Նինոծմինդայի մունիցիպալիտետի Մեծ Արագյալ գյուղում: Նա իր դեբյուտը պրոֆեսիոնալ խառը մարտարվեստում կատարել է 2015 թվականին և հանդես եկել փոքր կազմակերպություններում: UFC-ում Ծառուկյանը հանդես է եկել նախորդ տարի և միավորներով պարտվել Իսլամ Մախաչևին, բայց մի քանի ամիս անց նա պարտության է մատնել կանադացի Օլիվյե Օբին-Մերսյեին: Գրեթե մի քանի լավ հաղթանակներ են Արմանին բաժանում թեթև քաշայինների առաջին թոփ 15 վարկանիշից: Հայ մարզիկի ձեռքբերումները՝ 16 մարտ, 14 հաղթանակ, 2 պարտություն: UFC-ից առաջ Ծառուկյանի ընդդիմությունը շատ համեստ էր, բայց դա չէր ազդում ուժեղ մրցակիցների դեմ նրա ելույթների վրա:
Հայ մարզիկը շատ դիմադրող է և օժտված է ֆիզիկական մեծ ուժով: 23-ամյա մարտիկը միշտ ձգտում է դեպի սաբմիշեն: Արմանը տասը մենամարտ եզրափակել է հաղթանակով (դրանցից հինգը` սաբմիշենով): Ծառուկյանը Ռուսաստանի գրեփլինգի չեմպիոն է և ազատ ոճի ըմբշամարտի սպորտի վարպետ: