Հուլիսի 19-ին, ժամը 01: 30-ին, Նինոծմինդայի երիտասարդական պալատում ուղիղ միացմամբ ցուցադրվելու է UFC-ի շրջանակներում ծնունդով Ջավախքից, ազատ ոճի ըմբիշ Արման Ծառուկյանի մենամարտը բրազիլացի Դավի Ռամոսի հետ:

Հուլիսի 19-ին, Յաս կղզում (Աբու-Դաբի, Արաբական Միացյալ Էմիրություններ) կանցկացվի Բենավիձեսը UFC Fight Night մրցաշարը՝ Figueiredo vs. Benavidez, որի շրջանակներում հայազգի թեթև քաշային կարգի(մինչև 70,3 կգ) մարզիկ Արման Ծառուկյանը երեք ռաունդից բաղկացած մենամարտ կունենա ընդդեմ բրազիլացի Դավի Ռամոսի:

Բուքմեյքերները նախապատվությունը տալիս են 23-ամյա հայ մարզիկին: Երկու մարզիկներն անցած տարի մենամարտել էին Իսլամ Մախաչևի դեմ, և երկուսն էլ պարտվել էին ռուս մարտիկի հետ մենամարտում՝ մրցավարի որոշմամբ:

23-ամյա Արմանը ծնվել է Նինոծմինդայի մունիցիպալիտետի Մեծ Արագյալ գյուղում: Նա իր դեբյուտը պրոֆեսիոնալ խառը մարտարվեստում կատարել է 2015 թվականին և հանդես եկել փոքր կազմակերպություններում: UFC-ում Ծառուկյանը հանդես է եկել նախորդ տարի և միավորներով պարտվել Իսլամ Մախաչևին, բայց մի քանի ամիս անց նա պարտության է մատնել կանադացի Օլիվյե Օբին-Մերսյեին: Գրեթե մի քանի լավ հաղթանակներ են Արմանին բաժանում թեթև քաշայինների առաջին թոփ 15 վարկանիշից: Հայ մարզիկի ձեռքբերումները ՝ 16 մարտ, 14 հաղթանակ, 2 պարտություն: UFC-ից առաջ Ծառուկյանի ընդդիմությունը շատ համեստ էր, բայց դա չէր ազդում ուժեղ մրցակիցների դեմ նրա ելույթների վրա:

Հայ մարզիկը շատ դիմադրող է և օժտված է ֆիզիկական մեծ ուժով: Հաշվի առնելով, որ նրա մարմինը տարիքի հետ շարունակում է աճել, մենք կարող ենք անձամբ դիտարկել այս մարզիկի առաջընթացը: Ծառուկյանը վարում է շատ թեյքդաուններ, սիրում է վերահսկել ցանցի մոտ և ամեն կերպ ուժասպառ անել հակառակորդներին: Միևնույն ժամանակ, Արմանի ըմբշամարտի ոճն ամենևին էլ ձանձրալի չէ. 23-ամյա մարտիկը միշտ ձգտում է դեպի սաբմիշեն: Արմանը տասը մենամարտ եզրափակել է հաղթանակով (դրանցից հինգը` սաբմիշենով): Ծառուկյանը Ռուսաստանի գրեփլինգի չեմպիոն է և ազատ ոճի ըմբշամարտի սպորտի վարպետ: