Հասարակություն 7 Հոկտեմբերի, 2020 • Ազավրեթ գյուղի դպրոցականների տեղափոխման հարցը լուծված չէ

Ազավրեթից Բուռնաշեթ աշակերտների տեղափոխման հարցը դեռ լուծված չէ: Չնայած այն հանգամանքին, որ վարորդները դժգոհ են ֆինանսավորման ձգձգումից, փոխադրումը դեռ շարունակվում է:

Ազավրեթ գյուղի դպրոցի վթարային իրավիճակի պատճառով այն հիմնանորոգվելու է: Այդ ժամանակահատվածում Ազավրեթ գյուղի դպրոցի աշակերտները երկրորդ հերթափոխով պիտի հաճախեն Բուռնաշեթի դպրոց: Գրեթե մեկ ամիս է, դպրոցի տնօրեն Սլավիկ Եղիազարյանի խնդրանքով, գյուղի վարորդները տեղափոխում են երեխաներին, սակայն տեղափոխման ֆինանսական հարցերը դեռ լուծված չեն, վարորդները չգիտեն, թե ինչ սակագնով են վճարվելու 1 կմ-ի դիմաց:

Մոտ մեկ շաբաթ առաջ նրանք սպառնացել էին դադարեցնել փոխադրումը, մինչև չվճարվեն, չպարզեն փոխադրման սակագինը և չկնքեն պայմանագիրը:

«Ես նորից խնդրեցի նրանց, և իրենց երեխաների համար, նրանք շարունակում են փոխադրել: Ինձ ասացին, որ գումարը փոխանցվել է, մնում է կնքել պայմանագրերը», — ասաց Ազավրեթ գյուղի հանրային դպրոցի տնօրեն Սլավիկ Եղիազարյանը:

Ախալքալաքի մունիցիպալիտետի կրթության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի ծառայության պետ Վալերի Ստելմաշովը նշեց, որ կոնկրետ ոչ ոք մեղավոր չէ այս հարցում, պարզապես համակարգն է այսպիսին:

«Գումար հատկացնելու համար հարկավոր է մի քանի ատյան անցնել, ընթացակարգը սկսվել է ուշ, անհրաժեշտ էր ավելի շուտ սկսել», — ասաց նա:

Տարվա ընթացքում Ազավրեթ գյուղի առաջինից 12-րդ դասարանների բոլոր դպրոցականների տեղափոխման համար կրթության նախարարությունը հատկացրել է 16 800 լարի: Հաշվարկը կատարվել է 1 կմ – 3,20 լարի հաշվարկով: Ազավրեթ և Բուռնաշեթ գյուղերի կենտրոնից կենտրոն միջև հեռավորությունը 2,500 կմ է:

Ազավրեթ գյուղի դպրոցն ունի 168 աշակերտ: Ազավրեթի դպրոցի 5-րդ դասարանից բարձր աշակերտներին, դպրոցում կատարվող վերանորոգման պատճառով, Վրաստանի կրթության նախարարությունը, որպես բացառություն, թույլատրել է հեռավար դասեր անցկացնել: Իսկ 1-ից 4 դասարանների աշակերտները, որոնք ընդհանուր առմամբ 40 հոգի են, երկրորդ հերթափոխով դպրոց են հաճախելու Բուռնաշեթ գյուղում:

Ազավրեթում դասերն ընթանում են էքստրեմալ պայմաններում

Ազավրեթ գյուղի դպրոցի տանիքը փլվում է

Ծնողներն անվտանգ դպրոց են պահանջում

Պատգամավոր․ Ազավրեթի դպրոցի շենքի խնդիրը կլուծվի այս տարի

Փորձագետները չօգնեցին Ազավրեթ գյուղի դպրոցի հարցում

Ազավրեթի աշակերտները ժամանակավորապես դպրոց կգնան Բուռնաշեթ գյուղ

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝
Հատուկ օր Ալաստանում

10 Օգոստոսի, 2025