նորություններ 19 Օգոստոսի, 2026 • Սուլդայի և Դադեշի գազաֆիկացումն  ավարտական փուլում է

Ախալքալաքի մունիցիպալիտետի Սուլդա և Դադեշ գյուղերի գազաֆիկացման աշխատանքները շարունակվում են։ SJGC գազաբաշխիչ ընկերությունը սպասում է Վրաստանի էներգետիկայի և ջրամատակարարման կարգավորման ազգային հանձնաժողովի թույլտվությանը, որպեսզի բնական գազն անցկացնի բնակիչների տներ։

Երկու գյուղերի գազաֆիկացման գործընթացը սկսվել է այս տարվա հուլիսին։ Այս փուլում ավարտվել են կենտրոնական գազատարի անցկացման և հաշվիչների համար նախատեսված արկղերի տեղադրման աշխատանքները։ Ծրագրի ավարտից հետո նախատեսվում է, որ բնական գազ կստանա շուրջ 240 բաժանորդ։

Ինչպես նշեց SJGC գազաբաշխիչ ընկերության տնօրեն Վրեժ Բերիկյանը, ընկերությունը սպասում է կարգավորող հանձնաժողովի թույլտվությանը, որից հետո կշարունակեն Սուլդա և Դադեշ գյուղերի բնակելի տների բնական գազի համացանցին միացման աշխատանքները։

Բերիկյանը նաև նշեց, որ այս տարի ընկերությունը նախատեսում է սկսել Ախալքալաքի մունիցիպալիտետի Բոզալի, Հոկամ և Քարսեփ գյուղերի գազաֆիկացումը։

Առայժմ առանց գազաֆիկացման են մնում Մյասնիկյան, Էրինջա, Դավնիա, Խավեթ, Ֆիլիպովկա, Կարծախ, Ազմանա, Ափնիա և Գոգաշեն գյուղերը։

Հիշեցնենք, որ անցյալ տարի գազաֆիկացվել են Մեծ Սամսար, Փոքր Սամսար, Մոդեգամ, Բուզավետ և Աբուլ գյուղերը։

Նինոծմինդայի մունիցիպալիտետում SJGC գազաբաշխիչ ընկերությունը գազաֆիկացման աշխատանքներ է իրականացնում Փարվանա և Նոր Խուլգումո գյուղերում։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝