նորություններ 31 Հուլիսի, 2026 • Ախալքալաքի ևս 19 գյուղ ստացել է լրացուցիչ ֆինանսավորում ի լրումն ՕԳԾ-ի

Ախալքալաքի Սակրեբուլոն հաստատեց 2026 թվականի բյուջեի հետագա փոփոխությունները, որոնցով «Օգնություն գյուղին» ծրագրի համար հատկացվեց լրացուցիչ 478,590 լարի։ Այս լրացուցիչ ֆինանսավորումը կտրամադրվի մունիցիպալիտետի 19 գյուղի, ինչը հնարավորություն կտա ավարտին հասցնել բնակիչների կողմից ընտրված ենթակառուցվածքային նախագծերը։

«Օգնություն գյուղին» ծրագրի իրականացումն Ախալքալաքի մունիցիպալիտետում շարունակվում է։ Մինչ օրս մունիցիպալիտետն արդեն հայտարարել է 12 գյուղերում աշխատանքների իրականացման մրցույթներ, և ևս 16 նախագիծ ներկայացվել է փորձաքննության։

Նախորդ նիստում պատգամավորները հաստատեցին 830,478 լարիի չափով լրացուցիչ ֆինանսավորում 30 գյուղի համար։ Այս նիստում նմանատիպ աջակցություն հաստատվեց ևս 19 գյուղի համար։

Ախալքալաքի մունիցիպալիտետի ենթակառուցվածքների, ճարտարապետության և շինարարության ծառայության պետ Արա Մովսեսյանի խոսքով, ևս 16 գյուղի նախագծերը գտնվում են նախապատրաստման փուլում։ Միևնույն ժամանակ, երկու գյուղ՝ Գոգաշենը և Ափնիան, փոխել են իրենց նախկինում ընտրված առաջնահերթությունները։

Սկզբում այս գյուղերի բնակիչները պլանավորել էին գնել ոռոգման համակարգի խողովակներ։

«Ոռոգման հարցի քննարկման ընթացքում «Վրաստանի մելիորացիա» ՍՊԸ-ն ստանձնեց այս գյուղերի գյուղատնտեսական հողերի ոռոգման պատասխանատվությունը։ Հետևաբար, բնակիչները որոշեցին փոխել իրենց առաջնահերթությունները», — բացատրեց Արա Մովսեսյանը։

Ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր գյուղ իրականացնում է միայն մեկ նախագիծ։ Այսպիսով, մի գյուղը միջոցները կօգտագործի ծիսական տան ընդլայնման և խոհանոցի կառուցման համար, իսկ մյուսը՝ ծիսական տան հիմնանորոգման համար։

Ըստ գործող կանոնակարգերի, տեղական բյուջեն կարող է գյուղերին հատկացնել պետական ծրագրի ֆինանսավորման մինչև 200%-ի չափով գումար։ Այն մունիցիպալիտետին թույլ կտա ամբողջությամբ ավարտել նախագծերը։

Տեղական բյուջեից լրացուցիչ միջոցներ ստացած գյուղերի ցանկը՝

• Բավրա՝ 16,000 լարի հիմնական գումարին հատկացվել է լրացուցիչ 32,000 լարի։

• Բուղաշեն՝ 16,000 լարի հիմնական գումարին հատկացվել է լրացուցիչ 31,984 լարի։

• Մեծ Սամսար՝ 12,000 լարի հիմնական գումարին հատկացվել է լրացուցիչ 24,000 լարի։

• Էխտիլա՝ 16,000 լարի հիմնական գումարին հատկացվել է լրացուցիչ 32,000 լարի։

• Կիրովական՝ 12,000 լարի հիմնական գումարին հատկացվել է լրացուցիչ 18,000 լարի։

• Մերենիա՝ 16,000 լարի հիմնական գումարին հատկացվել է լրացուցիչ 18,038 լարի։

• Մոդեգամ՝ 10,000 լարի հիմնական գումարին հատկացվել է լրացուցիչ 19,954 լարի։

• Մուրջախեթ՝ 12,000 լարի հիմնական գումարին հատկացվել է լրացուցիչ 23,359 լարի։

• Չամդուրա՝ 16,000 լարի հիմնական գումարին հատկացվել է լրացուցիչ 8,049 լարի։

• Օլավերդ՝ 16,000 լարի հիմնական գումարին հատկացվել է լրացուցիչ 31,660 լարի։

• Օրջա՝ 16,000 լարի հիմնական գումարին հատկացվել է լրացուցիչ 31,924 լարի։

• Հոկամ՝ 16,000 լարի հիմնական գումարին հատկացվել է լրացուցիչ 29,671 լարի։

• Կոկիո՝ 16,000 լարի հիմնական գումարին հատկացվել է լրացուցիչ 31,752 լարի։

• Ագանա՝ 16,000 լարի հիմնական գումարին հատկացվել է լրացուցիչ 31,661 լարի։

• Մաջադիա՝ 16,000 լարի հիմնական գումարին հատկացվել է լրացուցիչ 30,497 լարի։

• Թրկնա՝ 10,000 լարի հիմնական գումարին հատկացվել է լրացուցիչ 19,773 լարի։

• Քարսեպ՝ 10,000 լարի հիմնական գումարին հատկացվել է լրացուցիչ 16,361 լարի։

• Ազմանա՝ 12,000 լարի հիմնական գումարին հատկացվել է լրացուցիչ 23,985 լարի։

• Զակ՝ 12,000 լարի հիմնական գումարին հատկացվել է լրացուցիչ 23,922 լարի։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝