Երեկ, նախնական դատական նիստի ժամանակ նշանակվել է գլխավոր դատական նիստը՝ հրազենի օգնությամբ խուլիգանություն կատարելու մեջ մեղադրվող Սամվել Պետրոսյանի և Արմեն Մկոյանի քրեական գործով:
Աղմկահարույց գործի էական դատանիստը տեղի կունենա օգոստոսի 11-ին, ժամը 14:00-ին, որտեղ գլխավոր անձինք են իշխող կուսակցությունից պատգամավորի՝ Հենզել Մկոյանի եղբորորդին` Արմեն Մկոյանը, ինչպես նաև Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր և Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի ներկայիս պատգամավոր Սամվել Պետրոսյանը: Ինչպես JNEWS-ին հայտնեցին Ախալցիխեի շրջանային դատարանից՝ երեկ տեղի է ունեցել նախնական դատական նիստը: Ինչպես նշեցին դատարանից, դատական նիստին չեն հարցաքննվել վկաները, մեղադրական և պաշտպանության կողմերը:
Հիշեցնենք, որ Պետրոսյանի և Մկոյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել նրանց ձերբակալությունից հետո 3 օրվա ընթացքում, իսկ 82 ժամվա ընթացքում սահմանվել է խափանման միջոցը՝ մարտի 31-ին, Ախալցիխեի շրջանային դատարանում տեղի է ունեցել նիստ, որի արդյունքում դատարանը որպես խափանման միջոց ընտրել է կալանքը:
Մայիսի 5-ին Արմեն Մկոյանի իրավապաշտպանը դիմել է դատարան՝ խափանման միջոցը փոխելու միջնորդությամբ, բայց դատարանը չի բավարարել այն: Հունիսի 12-ին Ախալցիխեի շրջանային դատարանը փոխել էր խափանման միջոցը, և մեղադրյալներին 20 000 լարի գրավի դիմաց ազատ էին արձակել:
Նախնական դատական գործընթացը պետք է տեղի ունենար 2 ամսվա ընթացքում: Երեկ՝ հուլիսի 28-ին, տեղի է ունեցել նախնական դատական նիստը, որի ժամանակ պետք է ներկայացվեին ապացույցներ: Սովորաբար, նախնական դատաքննության ընթացքում, եթե դատավորը մեղադրանքը հիմնավորված է համարում, նա նշանակում է էական դատական նիստ, ինչն էլ տեղի է ունեցել:
Էական դատական նիստի ընթացքում դատարանը գործը քննում է ըստ էության, որից հետո դատավորը դատավճիռ է կայացնում: Գլխավոր դատանիստը կարող է բազմիցս հետաձգվել տարբեր պատճառներով:
Այս թեմայի շուրջ նյութերին կարող եք ծանոթանալ՝ անցնելով ստորև նշված հղումներով.
Կրակոցներ են հնչել պատգամավոր Հենզել Մկոյանի տան մոտ
Աղմկոտ կրակոցների գործով Ախալքալաքում երկու անձ է ձերբակալվել
Տեղացիներ. Ախալքալաքում ընդհարումը տեղի է ունեցել Պետրոսյանների և Մկոյանների միջև
Դատախազությունը մեղադրանք է առաջադրել Սամվել Պետրոսյանին և Ա. Մկոյանին
Կադրեր Պետրոսյանի և Մկոյանի միջև տեղի ունեցած փոխհրաձգությունից (Video)
Հրապարակվել են նոր կադրեր Մկոյանի և Պետրոսյանի միջև տեղի ունեցած փոխհրաձգությունից
Սամվել Պետրոսյանի և Ա. Մկոյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը
«Ազգային շարժման» ներկայացուցիչը պահանջում է, որ Հենզել Մկոյանը պատասխանատվություն կրի
Իրմա Ինաշվիլի. «Սամվել Պետրոսյանի ձերբակալությունն ակնհայտ անարդարություն է»
Մկոյանը պահանջում է Պետրոսյանին մեղադրել «սպանության փորձ» կատարելու մեջ
«Վրացական երազանքը» չի պատրաստվում Մկոյանին զրկել անձեռնամխելիությունից
Պետրոսյան vs Մկոյան. Փոխհրաձգությունից մինչև ստորագրահավաքի պայքար
Ստորագրահավաք՝ Հենզել Մկոյանին պատգամավորական մանդատից զրկելու համար