Այսօր Կուլիկամ գյուղում վերադարձվել է ապրիլի 16-17-ին գողացված զենքերն և փողերը: Թալանված տանտերերը արդեն մի քանի ամիս է գտնվում են Ռուսաստանում:
Գյուղացիների խոսքով՝ գրանցված 2 զենքը, ինչպես նաև 15 հազար լարի գումարը այսօր վերարկուի մեջ փաթաթված հայտնաբերվել է հարևանի տան բակում:
Կուլիկամ գյուղում տուն են թալանել
Կուլիկամ գյուղում, ապրիլի 17-ին բարեկամները նկատել էին, որ տունը թալանել են: Տանն ամեն ինչ թափթփված է եղել, ըստ երևույթին, գողերը ինչ-որ բան են փնտրել: Բարեկամները նկատել էին, որ 15 000 լարին և գրանցված 2 զենքերը չկան: Ըստ նրանց, տունը բացվել էր երկու օր առաջ, և, ըստ երևույթին, կողոպուտը տեղի է ունեցել կամ ապրիլի 16-ի գիշերը, կամ ապրիլի 17-ի գիշերը:
Գործը հարուցվել է Վրաստանի քրեական օրենսգրքի 237-րդ հոդվածի 1-ին մասով, ինչը նշանակում է՝ «Ապօրինի կերպով զենքի պահում կամ յուրացում (բացառությամբ որսորդական հրազենի (հրացաններ)), դրանց բաղադրիչ մասերը՝ զինամթերք, պայթուցիկ միջոցներ կամ պայթուցիկ նյութեր»: Կատարված հանցագործությունը պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից մինչև յոթ տարի: