Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ այսօր՝ կեսօրին պատգամավոր Հենզել Մկոյանի տան մոտ հչնած կրակոցների դեպքի առթիվ հետաքննություն է տարվում միանգամից երկու հոդվածով: Հետաքննությանը հայտնի է դարձել, որ պատգամավորի տան մոտ խմբակային ծեծկռտուք է եղել, ինչպես նաև գործով առկա է անօրինական զենք:

Ինչպես ավելի վաղ Jnews-ը հայտնել էր, այսօր՝ մարտի 26-ին, ժամը 15:40-ի սահմաններում պատգամավոր Հենզել Մկոյանի տան մոտ կրակոցներ են հնչել:

ՆԳՆ-ից հայտնում են, որ հետաքննություն է սկսվել միանգամից երկու հոդվածով.

Վրաստանի քերական օրենսգրքի 126-րդ հոդվածի «բ» ենթակետով, ինչը ենթադրում է բռնություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից, պատճառելով ֆիզիկական ցավ:

Քննության արդյունքում հայտնաբերված մեղավորները կարող են պատժվել տուգանքով, կամ 240 ժամ հանրօգուտ աշխատանք կատարելով, կամ մինչև 2 տարի ազատազրկմամբ, ինչպես նաև մեղավորները կզրկվեն զենք կրելու իրավունքից:

Վրաստանի Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ մասը ենթադրում է՝ հրազեն, զինամթերք, պայթուցիկ նյութեր ապօրինի ձեռք բերելու և պահելու, որը պատժվում է ազատազրկմամբ՝ 3-ից մինչև 6 տարի ժամկետով, իսկ սույն հոդվածի չորրորդ մասը ենթադրում է ապօրինի զենքի կրում, որը պատժվում է ազատազրկմամբ՝ 4-ից մինչև 7 տարի: