FLEX (Future Leaders Exchange) ապագա առաջնորդների փոխանակման ծրագիրը մեկնարկում է ընդունելություն 2020-2021 ուս․ տարվա համար։

Ապագա առաջնորդների փոխանակման (FLEX) ծրագիրը հովանավորվում է ԱՄՆ-ի կառավարության կողմից: Ծրագիրն աշակերտներին տալիս է լրիվ կրթաթոշակ մեկ ուսումնական տարի անցկացնելու ԱՄՆ-ում`
ապրելով ամերիկյան հյուրընկալող ընտանիքներում և հաճախելով ամերիկյան դպրոց:

Ովքե՞ր կարող են դիմել ծրագրին

2019 թ. սեպտեմբերին ՖԼԵՔՍ ծրագրի մրցույթի դիմորդները պետք է դիմելու պահին սովորեն 9-րդ, 10-րդ, 11-րդ կամ 12-րդ դասարաններում: Գերազանց առաջադիմություն ունենան անգլերենի իմացության, համապատասխանեն ԱՄՆ մուտքի արտոնագիր ստանալու պահանջներին, լինեն Վրաստտանի քաղաքացի և բավարարեն Վրաստանի անձնագիր ստանալու պահանջներին:

. 9-րդ, 10-րդ և 11-րդ դասարանի աշակերտները
. ծնված 2003 թվականի հունիսի 1-ից 2005 թվականի հուլիսի 16-ը
. լավ կամ գերազանց ուսումնական առաջադիմություն
. բավարարում են ամերիկյան վիզայի պահանջները
. տիրապետում են անգլերեն լեզվին
. Վրաստանի քաղաքացիները, ովքեր կարող են ստանալ անձնագիր

Ծրագրին կարող են մասնակցել նաև նաև սահմանափակ հնարավորություններով դպրոցականները, ովքեր սովորում են 9, 10, 11 և 12-րդ դասարաններում:

Դպրոցականները մրցույթի առաջին փուլին կարող են մասնակցել տարին միայն մեկ անգամ։ Մրցույթին մասնակցելու համար նախնական գրանցումը պարտադիր չէ։

Բոլոր դիմորդները գրանցվելու համար պետք է ներկայացնեն

. ծննդյան վկայական, անձնագիր (բնօրինակը) կամ ID քարտ
. 1 հատ 3×4 չափսի նոր նկարված լուսանկար
. սև գրիչ

Ջավախքում այս տարի մրցույթը կանցկացվի՝

Նինոծմինդայի №1 հանրային դպրոցում, հասցեն՝ Տերյան №14, 16․09․2019, 10։00-ին

Ախալցիխեյի 5-րդ հանրային դպրոցում, հասցեն՝ Փառնավազ մեփիս №6, 21․10․2019, 10։00-ին:

FLEX-Recruitment5

Ո՞վ է ֆինանսավորում ծրագիրը․

Ծրագիրն ամբողջությամբ ֆինանսավորում է ԱՄՆ պետքարտուղարությունը։ FLEX-ի և այլ փոխանակման ծրագրերի աջակցությամբ, ԱՄՆ-ի պետքարտուղարությունն ընդառաջում է Միացյալ նահանգների և աշխարհի այլ ժողովուրդների միջև հարաբերությունների խորացմանը։

Այս վարչության ծրագրերն ընդգրկում են կրթական և թրեյնինգ ծրագրեր, ինչն աջակցում է անհատականության, մասնագիտական և ինստիտուցիոնալ շղթայի հզորացում ամերիկայի քաղաքացիների և կազմակերպությունների միջև կրթության և մշակութային փոխանակման հարաբերություններով և հնարավորություններով։

Ի՞նչ է FLEX ծրագիրը

Ապագա առաջնորդների փոխանակման ծրագիրը (FLEX) դպրոցական (14-16 տարեկան) աշակերտներին հնարավորություն է տալիս ծանոթանալու ամերիկյան մշակույթի հետ և միջազգային փոխանակման ծրագրի շնորհիվ նրանք կարողանում են սովորել ամերիկյան դպրոցում և ապրել ամերիկացի հյուրընկալ ընտանիքի հետ միասին մեկ ուսումնական տարվա ընթացքում։

Արդեն 26-րդ տարին է, ինչ ապագա առաջնորդների փոխանակման ծրագիրը ֆինանսավորում է ավելի քան 24 000 դպրոցականների։ Ամեն տարի մոտ 80 բարձր դասարանցիներ Վրաստանից ուղևորվում են դեպի ԱՄՆ՝ մեկ ուսումնական տարի այնտեղ ապրելու։

Այս տարիների ընթցքում Ախալքալաքից Ամերիկայի միացյալ նահանգներ են ուղևորվել տասնյակ աշակերտներ, որոնք այժմ ծրագրի շրջանավարտներ են, իսկ նրանցից երկուսը այժմ գտնվում են ԱՄՆ-ում։

FLEX ծրագիրը հոգում է հետևյալ ծախսերը

. Ճանապարհորդության երկու ուղղություններն էլ ծածկվում է ամբողջությամբ (սեփական երկրից Միացյալ Նահանգներ և հետ),
. Ամենամսյա կրթաթոշակ, որը կօգնի աշակերտներին միանալ տարբեր ակտիվությունների տեղական մակարդակով և ձեռք բերել անհրաժեշտ անձնական նյութեր
. Հյուրընկալ ընտանիքներ
. Ամերիկայի հանրային դպրոցներում ընդունելություն
. Ծրագրի թրեյնինգների ծախսերը, թռիչքի և ժամանման կողմնորոշումը
. Տեղական մակարդակով ծրագրի գործունեություններ
. Առողջական ապահովագրություն

FLEX ծրագիրը չի հոգում հետևյալ ծախսերը

. Միջազգային անձնագրի ծախսեր
. Անձնական ծախսեր, որոնց ամսեկան կրթաթոշակը չի բավականացնում
. Ավելորդ ուղաբեռի ծախսեր
. Ամերիկայից ընտանիք զանգելու հեռախոսային ծախսերը, նաև համացանցի ծախսերը

Ինչպե՞ս մասնակցել ծրագրին

Ծրագրի մասնակիցներն ընտրվում են բաց, ըստ արդյունքների ընտրված մրցույթի հիմքում, որը մեկնարկում է ամեն աշուն։ Յուրաքանչյուր աշակերտ, որը բավարարում է ծրագրի պահանջները, կարող է մասնակցել ընտրական փուլերին։

Մրցույթն անցկացվում է երեք փուլով: Առաջին փուլ՝ անգլերեն լեզվի կարճ թեստ, երկրորդ փուլ՝ թեմաներ անգլերեն լեզվով, երրորդ փուլ՝ անգլերեն լեզվի ստանդարտ թեստ, թեմաներ, ապլիկացիա և հարցազրույց:

Վրաստանում ամերիկյան խորհուրդը ներկայացնում է, թե որո՞նք են ծրագրի դրական և բացասական կողմերը։
FLEX ծրագիրը հնարավորություն է տալիս աշակերտներին սովորելու ամերիկյան ժողովրդի մասին, բացահայտեն հետաքրքիրը նրանց մշակույթում: Միաժամանակ ֆինալիստները Վրաստանի դեսպաններ են, որոնք միջազգային ասպարեզում ներկայացնում են պետության դեմքը, սովորեցնում են ամերիկացիներին իրենց մշակույթի մասին։ Այս ամենը նպաստում է նրանց անհատական զարգացմանը, օգնում դառնալ ավելի անկախ և պատրաստ լինել մեծ փոփոխությունների։

Ընտրությունը կատարվում է բազմակի գործոնների գնահատման արդյունքում, որոնք նպաստելու են փոխանակման հաջող փորձ ձեռք բերելու և առաջնորդության պոտենցիալ դրսևվորելուն: Մրցույթի բոլոր հաղթողները մասնակցում են նախապատրաստական ինտենսիվ դասընթացների ԱՄՆ կյանքին պատրաստվելու համար և շարունակում են լիարժեք կրթություն ստանալ ԱՄՆ-ի ավագ դպրոցներում: Ծրագրի ավարտից հետո բոլոր աշակերտները պետք է վերադառնան Վրաստան:

FLEX. Ախալքալաքցի աշակերտների ամերիկյան երազանքը

«Ֆլեքսը» սկսում է նոր մասնակիցների ընտրությունը

FLEX. Ֆինալիստների առաջին տպավորությունները

FLEX-ի մասնակիցները ներկայացնում են ծրագիրը հետաքրքրվողներին

Ախալքալաքից Ամերիկա սովորելու համար

Ռիմա Մառանգոզյան