«Ֆլեքս» ծրագրի երկու սերնդի մասնակիցներն Ախալքալաքում և նինոծմինդայում անցկացնում են հանդիպումներ ծրագրին մասնակցել ցանկացողների հետ և մանրամասն ներկայացնում այն ուղին, որով անցել են և որը սպասվում է ապագա մասնակիցներին։

Ապագա առաջնորդների փոխանակաման ամերիկյան ծրագրի մասնակիցներից Երկուսը՝ Լեյլա Եսոյանը և Ռուզաննա Յաժյանը ԱՄՆ-ում սովորել են 2016-2017 թվականներին, իսկ Ռիմա Մարանգոզյանը՝ 2015-2016 թվականներին։

«Մենք որպես կամավոր ենք անցկացնում այս տեղեկատվական հանդիպումները: Մինչև Ախալքալաքում անցկացնելը, ներկայացրել ենք նաև նինոծմինդայում։ Մեր նպատակն էր աշակերտներին տեղեկացնել «ֆլեքս» ծրագրի մասին մեր տարբերակով, անցած տարիներին ցուցանակներ էին փակցնում դպրոցների հարակից տարածքներում, սակայն այս տարբերակով ծրագիրը ներկայացնելն առավել հետաքրքիր կլինի աշակերտների համար», – հանդիպման նպատակի մասին ասաց Լեյլա Եսոյանը։

Մասնակիցները Ամերիկայից վերադառնալուց հետո էլ շարունակում են կապը պահել ծրագրի ներկայացուցիչների հետ և հարկ եղած դեպքում կամավոր աշխատանքներ իրականացնում իրենց շրջաններում։

««Ֆլեքսը» Ամերիկայից հետո չի վերջանում, ցանկության դեպքում հենց մեր երկրում կարող ենք ծրագրի այլ գործողություններ իրականացնել, հիմա նրանք մեզ ուղարկել են հատուկ հայցադիմում որ լրացնենք, և եթե համապատասխանենք իրենց չափանիշներին, ապա մեզանից մեկը կլինի «Ֆլեքս»-ի շրջանային ներկայացուցիչը», – մեզ հետ զրույցում ծրագրի մասին ասաց Ռիմա Մարանգոզյանը։

Անգլերենից «ֆլեքսը» բացվում է Future Leaders Exchange, թարգմանաբար` Ապագա առաջնորդների փոխանակաման ծրագիր: Ծրագրի հաղթողը մեկնում է ԱՄՆ սովորելու ավագ դպրոցում և մասնակցում մշակութային փոխանակման:

Ջուլիետա Տոնականյան