«Flex» ծրագրի ֆինալիստներն Ախալքալաքից՝ Մարտին Փալանջյանն ու Լիկա Մանասյանն արդեն բացում են իրենց ճամպրուկները և ծանոթանում Ամերիկայում իրենց նոր ընտանիքի հետ: Jnews-ի հետ անձնական զրույցի ընթացքում մասնակիցները պատմել են այն մասին, թե ինչպես է սկսվում նրանց հետաքրքրաշարժ ճանապարհորդությունը և իրենց առաջին ամերիկյան օրերի տպավորությունները:

Մարտին Փալանջյան

«Իմ թռիչքը օգոստոսի 14-ին էր, ժամը 05:05-ին: Թռիչքից մեկ օր առաջ Թբիլիսիում հանդիպում ունեցանք թռիչքի թեմայով, նրանք մեզ տվեցին տոմսերը, հայտնի կապույտ Flex վերնաշապիկները: Մենք եկանք տուն, հրաժեշտ տվեցինք մեր ընտանիքին և հարազատներին, փոքր-ինչ դժվար էր… », – ասում է «Flex» ծրագրի եզրափակիչում հայտնված մասնակից Մարտին Փալանջյանը:

Ամերիկա չվերթն իրականացվեց Մյունխենով անցումային ճանապարհով: Այնտեղ մասնակիցները ստիպված էին սպասել 5 ժամ: Մյունխենից Վաշինգտոն թռիչքը 9 ժամ 10 րոպե էր, և Ամերիկայում երեխաներին ևս մի քանի թռիչք էր սպասվում:

«Այժմ մենք Վաշինգտոնում ենք…», – նշում է հերոսը: – Օդանավակայանից դուրս գալու ժամանակ հսկայական հերթ էր… Մեզ դիմավորեցին համակարգողները և տիպիկ ամերիկյան ավտոբուսը: Մենք գնացինք հյուրանոց, որտեղից այդ գիշեր պետք է թռնեինք մեր նահանգները: Ես Վրաստանից մեկ այլ մասնակցի հետ թռա Հյուսթոն»:

Մարտինը Հյուսթոնից արդեն թռավ դեպի Քիլեյն, որտեղ նրան հանդիպեց համակարգողը և նախապատրաստեց Ամերիկայում անկացվող տարվան: Դրանից հետո, վերջապես, նա ուղևորվեց իր վերջնական նպատակակետին` Round Rock, որտեղ ապրում է Մարտինի հյուրընկալ ընտանիքը:

мартин

«Ընտանիքը ինձ շատ լավ դիմավորեց, նրանք շատ լավն են, բարիացակամ մարդիկ են: Մենք միասին մեր առաջին ամերիկյան ընթրիքը վայելեցինք», – կիսվում է Մարտինը: Նրա հոսթ (հյուրընկալող) ընտանիքում ապրում են հայրը, մայրը և նրանց տղան, որը 16 տարեկան է, ինչպես և Մարտինը:

Ըստ երիտասարդի, նրա պատկերացումները համընկել են իրականության հետ, և նա կարողացել է արագորեն հարմարվել իր նոր կյանքի նոր պայմաններին:

«Ամեն ինչ այնպես էր, ինչպես ես պատկերացնում էի: Ես չունեի այդչափ մեծ մշակութային ցնցում, ինչպես շատ ֆլեքսցիներ… Առաջին օրը դժվար էր ընտելանալ, համակերպվել այն մտքին, որ դու արդեն այստեղ ես, և պետք է մի ամբողջ տարի ապրես այստեղ», – կիսվում է նա:

Մարտինն արդեն սկսել է հաճախել Ամերիկայի իր դպրոցը՝ 11-րդ դասարան: Ինչպես ինքն է ասում, նոր դպրոցում իրեն ամեն ինչ դուր է գալիս: Յուրաքանչյուր առարկա անցնում է իր դասարանում և ամեն անգամ համադասարանցիները փոխվում են:

«Իմ դպրոցը տիպիկ ամերիկյան դպրոց չէ: Ես չունեմ ամերիկյան հայտնի պահարանները, ես օրական չորս դաս ունեմ, որոնք յուրաքանչյուրը տևում են մեկուկես ժամ: Իմ ծրագիրն ավելի շատ նման է ոչ թե դպրոցական, այլ համալսարանական ծրագրին», – պատմում է Մարտինը:

Նա խոստովանում է, որ Վրաստանի և Ամերիկայի դպրոցների միջև ամենամեծ տարբերությունն այն է, որ Ամերիկայում կարող ես դասի ընթացքում ուտել և խմել, քանի որ աշակերտը ստիպված է լինում մեկ դասին նստել 90 րոպե:

Մարտինի ուսուցման ծրագիրն ամբողջությամբ իրականացվում է համակարգիչների վրա: «Մենք դասարանում աշխատում ենք թերթիկների վրա, բայց տնային աշխատանքները կատարում ենք համակարգչով՝ Google Classroom-ի միջոցով: Մեր առարկաներն ու տնային աշխատանքներն այնտեղ են ներդրվում, որոնք մենք պետք է հանձնենք մինչև սահմանված ժամկետը», – բացատրում է երիտասարդը:

мартин3

Մարտինի ամերիկյան դպրոցը շատ մեծ է, այն բաղկացած է 3 125 աշակերտից, ամեն օր նոր դեմքեր ես տեսնում, բոլորի հետ շփվելու ժամանակ չունես, բոլորը վազում են մեկ դասարանից մյուսը: Միևնույն ժամանակ, ինչպես նշում է Մարտինը, ոչ բոլոր ֆլեքսցիներն են գնում մեծ քաղաքներ, շատերի դպրոցներում կա 150-200 աշակերտ:

«Կյանքն ամբողջովին այլ է Վրաստանում և այստեղ Ամերիկայում…», – կիսվում է նա: – Այստեղ Ամերիկայում ժամանակը թռնում է. Դպրոցը` առավոտյան ժամը 9-ից երեկոյան 5-ն է, դրանից հետո մենք մշտական մարզասրահ գնալու հնարավորություն ունենք, իսկ դպրոցից դուրս ես կարող եմ զբաղվել ցանկացած սպորտաձևով: Ես արդեն փորձել եմ սքվոշը, ուզում եմ ինձ փորձել նաև վոլեյբոլի մեջ, և ինչու ոչ՝ զբաղվել լողով այստեղ:

Մարտինն արդեն հասցրել է այցելել Տեխասի մայրաքաղաք Օսթին՝ տեսնել Texas Capitol-ը: Ի թիվս այլ բաների, նա կամավոր է և նախատեսում է այս տարվա ընթացքում հավաքել կամավորականության 100 ժամ:

мартин4

Լիկա Մանասյան

Հուլիսի 23-ին Լիկա Մանասյանը նույնպես տարանցիկ ճանապարհով՝ Գերմանիայով է թռել Ամերիկա: Վաշինգտոն ժամանելուց հետո նա 2 շաբաթ ապրում էր Փորթլանդ Մեյնում՝ ճամբարում: Այնտեղ Լիկան հյուրընկալ ընտանիք ուներ, դասեր: Այնտեղ նա գտել է մեծ թվով նոր ընկերներ:

Լիկան մեծ հետաքրքրությամբ է պատմում ամերիկացիների հետ շփման իր տպավորությունների մասին:

«Ամերիկացիները շատ ընկերասեր են, զվարթ, և նրանց հետ հեշտ է շփվելը: Ես այդպես էլ պատկերացնում էի նրանց: Նրանք շատ ուշադիր են ամեն ինչի նկատմամբ, նրանց մոտ ամեն ինչ պլանավորված է, ինչը շատ լավ է: Նրանք չեն սիրում ուշանալ, չեն սիրում անպատասխանատվություն, ինչը նույնպես շատ լավ է»:

лика

Ինչպես կիսվում է մեր հերոսուհին, նա նույնիսկ մի րոպե էլ չի փոշմանում, որ մասնակցել է Flex ծրագրին և մեկ տարի ապրելու է Ամերիկայում:

«Սրանից ավելի լավ ոչինչ չէր կարող լինել: Ես նույնիսկ չեմ ցանկանում վերադառնալ, եթե հնարավորություն ունենայի, ես կմնայի ընդմիշտ, այստեղ այդչափ լավ է, ես չեմ կարող բառեր գտնել նկարագրելու համար», – պատմում է աղջիկը:

Ըստ նրա, Ամերիկա գալուց հետո նա որևէ դժվարություն չի ունեցել, նա արդեն մեկ ամիս է, ինչ Ամերիկայում է, և առաջիկա տարվա համար նա բազում պլաններ ունի նախատեսած: Մարտինի նման, նա էլ է արդեն սկսել զբաղվել կամավորությամբ:

Այս պահին նա արդեն ապրում է իր մշտական հյուրընկալ ընտանիքում, ում հետ կանցկացնի այս մեկ տարին:

«Ես նրանց շատ եմ սիրում՝ կարելի է ասել, հարազատի պես, և ես շատ շնորհակալ եմ Flex ծրագրին` ինձ այդպիսի հնարավորություն ընձեռելու, շնորհակալ եմ նաև հյուրընկալ ընտանիքիս` ամեն ինչի համար: Ես լուրջ եմ ասում, նա՝ ով կդառնա Flex-ի ֆինալիստ, դա կդառնա նրա համար ամենամեծ և պայծառ սկիզբը», – խոստովանում է Լիկան:

lika

Աղջկա ուսումն սկսվել է օգոստոսի 21-ից, նա սովորում է 12-րդ դասարանում: Ծրագրի ֆինալիստը շատ գոհ է նոր դպրոցից և ուսումնական ծրագրից:

«Ես սովորում եմ քաղաքացիական կրթություն, իսպաներեն, անգլերեն, կենսաբանություն և հանրահաշիվ: Ամեն ինչ ամենաբարձր մակարդակով է», – ասում է Լիկան:

Ըստ նրա, իր քաղաքում բացարձակապես ամեն ինչ տարբերվում է Ախալքալաքից, նման ոչինչ չկա:

«Ինձ վրա ամեն ինչ հետք է թողել՝ թռիչքից առ այսօր: Ցանկանում եմ մեծ շնորհակալություն հայտնել Անժելա Փախլաջյանին և Դոդո Գոցիրիձեին իրենց կատարած աշխատանքի համար և բոլոր նրանց, ովքեր կապ ունեն «Flex»-ի հետ, ովքեր ինձ ընտրեցին որպես ֆինալիստ:

Ես չեմ կարող գտնել խոսքեր, որպեսզի արտահայտեմ այն ամենն ինչ իմ սրտում է: Flex-ում մասնակցությունն իմ կյանքի ամենալուսավոր և պայծառ մեկնարկն էր»:

lika2

Ամալյա Բաբայան