“DigiCode 2019” ծրագրավորման պատանեկան մրցույթի կիսաեզրափակչում է հայտնվել “ԱրՄաթ-Ախալքալաքի” սան Վաղարշակ Քոսյանի «Փրկիր վանդակից» ծրագիրը:

DigiCode մրցույթն իրականացվում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) կողմից Ucom ընկերության և Հայաստանի ամերիկյան համալսարանի աջակցությամբ:

Մրցույթին մասնակցության 309 հայտ է ներկայացվել: Իսկ ապրիլի 6-ին տեղի կունենա “DigiCode2019” կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթի եզրափակիչ փուլը:

Մրցույթի հիմնական նպատակներն են՝ խրախուսել և զարգացնել դպրոցականների ալգորիթմական մտածողությունը, աշակերտներին խաղ սպառողից վերածել խաղ ստեղծողի, բացահայտել տաղանդավոր պատանիներին և հնարավորություն տալ զարգացնել ստեղծագործական ունակությունները:

Հաղթող գաղափարատերը Ջավախքից է

«ԱրՄաթ»-ը արդեն Ախալքալաքում է

Հեշտիա գյուղում բացվել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիա

Մրցույթի շրջանակներում դպրոցահասակ երեխաները հնարավորություն ունեն ներկայացնելու իրենց ստեղծած ծրագրերը և լավագույնները կարժանանան մրցանակների։