Այսօր, փետրվարի 20-ին՝ «Կարիտաս Վրաստան»-ի հովանավորությամբ և «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի Վրաստանի ներկայացուցչության ու Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործընկերությամբ Հեշտիա գյուղում տեղի ունեցավ «Արմաթ» ինժիներական լաբորատորիայի պաշտոնական բացման հանդիսավոր արարողությունը:
axuhac
Նմանատիպ բացառիկ լաբորատորիաներ Ջավաքում ընդամենը երկուսն են՝ Ախալքալաք քաղաքում և Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղում:

«Այս լաբորատորիաները շատ կարևոր են ՏՏ ոլորտի զարգացման համար: Դրանք երեխաներին հնարավորություն կտան մասնագիտական կողմնորոշման, ինչպես նաև ժամանակակից աշխարհում դառնալու մրցունակ մասնագետներ և իրենց ստացած տեխնոլոգիական գիտելիքներն օգտագործել և գումար վաստակել: Անկախ նրանից դու Սան-Ֆրանցիսկոյում ես, թե Հեշտիայում», – ասաց Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տնօրեն Կարեն Վարդանյանը:
mardik
Առաջիկայում, Ջավախքին աջակցություն հիմանադրամը ևս 5 նման լաբորատորիա է նախատեսում բացել Սամցխե-Ջավախք տարածաշրջանում:
armattt
«Արմաթ բառը պետք է հասկանալ հայկական մաթեմատիկա է, որի հետաքրքրությունն ամբողջ աշխարհում կա: Ջավախքի երեխաների հակվածությունը դեպի բնական գիտությունները թույլ է տալիս խոսել զարգացման հեռանկարների մասին», – ասաց ՋԱՀ-ի նախագահ Սոս Սահակյանը:
karitas
«Ապագա աշխարհը գնում է դեպի թվային տեխնոլոգիաներ: Ձեզ, այս շրջանին մաղթում ենք զարգացում և առաջընթացի ծրագրեր, մենք միշտ պատրաստ ենք օգնել նմանատիպ ծրագրերն իրագործելու և ընդլայնելու աշխարհագրությունը, որպեսզի միասին առաջ շարժվենք և զարգանանք», – իր խոսքում նշեց Վրաստանի “Կարիտաս”-ի նախագահ, եպիսկոպոս Բեն Բեթ Յադեգարը։
Armatt
Բացման արարողությանը ներկա էին՝ Վրաստանում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանը, Նինոծմինդայի շրջանի ղեկավարությունը, Վիրահայոց թեմի առաջնորդը, «Կարիտաս Վրաստան»-ի, «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ) և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) ղեկավար կազմը, գործարարներ և այլք:
armat heshtia
«Ձեզ շատ շնորհակալություն, որ նման խիստ պայմաններում եք ապրում: Մենք գալուց տեսանք ճանապարհը և կփորձենք անպայման վրացական իշխանություննրի հետ համագործակցել, և խնդրել, որպեսզի ճանապարհի հարցը լուծեն: Վրացական իշխանությունները մեծ սիրով մեր հետ միշտ աշխատում ու համագործակցում են», – ելույթի իր խոսքում ասաց Վրաստանում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանը:

Արմաթի բացման արարողւոթյունը բաղկացած էր երկու մասից՝ պաշտոնական և մշակութային մաս:
dhol
Չնայած ցրտին ու քամուն անկրկնելի ելույթներով հանդես եկան ինչպես Նինոծմինդայի Երաժշտական դպրոցի դհոլի խմբի սաները, երգիչ Արմեն Մկոյանը և այլք:

Հեշտիայի «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիայում շուրջ 70 երեխա արդեն մասնակցում է դասընթացներին՝ ձեռք բերելով ինժեներության, եռաչափ մոդելավորման, ծրագրավորման, ռոբոտաշինության և դիզայներական հմտություններ: Հեշտիայի «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիան ներդրվել է «Կարիտաս Վրաստան» բարեգործական հիմնադրամի «Մանկական և երիտասարդական» կենտրոնում, որը նպաստում է տեղացի երեխաների և երիտասարդների կյանքի որակի բարելավմանը:
sarq
Ծրագիրը խթանում է Ջավախքում տեխնոլոգիական կրթության զարգացումը, տեխնոլոգիական զբաղվածության ընդլայնումը, հավելյալ տնտեսական ակտիվությունը և ստեղծում աշխատանքի հնարավորություններ ու հայրենի շենում մնալու հեռանկարներ:
robot
Հայաստանի, Արցախի և Վրաստանի տարածքում գործում են 250-ից ավելի «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ, որտեղ ավելի քան 6500 երեխա ստանում է անվճար ինժեներական կրթություն։

Աղունիկ Այվազյան