Ինչպես հայտնում է Պետական ​​ծառայությունների զարգացման գործակալությունը՝ հունիսի 24-ից Վրաստանում շրջանավարտները կարող են դիմել դպրոցական հիմնական կրթության վկայականներ ստանալու համար։

Դպրոցը բարեհաջող ավարտած շրջանավարտը փաստաթուղթը (ատեստատ) ստանալու համար կարող է դիմել Արդարադատության տուն, Համայնքային կենտրոն, Պետական ​​ծառայությունների զարգացման գործակալություն կամ շարժական արդարադատության տուն։

Շրջանավարտները հայտը ներկայացնելուց 10 աշխատանքային օր հետո կարող են ստանալ հիմնական կրթության վկայականները։ Իսկ ցանկության դեպքում արագացված կարգով ստանալու պարագայում գործում է հավելավճար։

Մինչև դեկտեմբերի 31-ը Վրաստանում ատեստատները կտրվեն անվճար։