Մայիսի 21-ից Վրաստանի դպրոցներում կսկսվեն ավարտական քննությունները: Այդ մասին հաղորդում է Գնահատականների և քննությունների Ազգային կենտրոնը:
Ինչպես անցյալ տարի, այս տարի նույնպես քննությունները կանցկացվեն CAT-ի տեսքով (համակարգչով ադապտացված թեստավորում): Կենտրոնի տեղեկատվության համաձայն, բոլոր առարկաների անցողիկ միավորը` 5,5-ն է:
Նշենք, որ 12-րդ դասարանի աշակերտներն ավարտական քննությունները հանձնելու են հետևյալ հերթականությամբ` մայիսի 21-ին վրաց լեզու և գրականություն, վրաց լեզուն ինչպես երկրորդ լեզու, աշխարհագրություն, մայիսի 22-ին՝ օտար լեզու և կենսաբանություն, մայիսի 23-ին՝ պատմություն և ֆիզիկա, մայիսի 24-ին՝ մաթեմատիկա, 25-ին՝ քիմիա:
Իսկ 11-րդ դասարանի աշակերտների քննական օրերը հետևյալն է. հունիսի 12-ին՝ աշխարհագրություն, հունիսի 13-ին՝ կենսաբանություն, հունիսի 14-ին՝ ֆիզիկա, հունիսի 15-ին՝ քիմիա:
Ավարտական քննությունները կանցկացվեն Վրաստանի մոտ 1 600 դպրոցներում: Այս տարի 12-րդ դասարանի աշակերտների քանակը հասնում է մոտ 44 000-ի:
Էդիտա Բադասյան