Այսօր Ախալքալաքի փողոցներում կրկին երևում են առևտրական սեղաններ։ Շորեր, կոշիկներ, տեղացի և դրսից եկած առևտրականները, այստեղ հայտնի որպես “մոլդովացիներ”, շարունակում են փողոցային առևտուրը։
Փողոցային առևտուրը Ախալքալաքում արգելված է, օգոստոսի սկզբին Նալբանդյան փողոցը ազատվել էր առևտրական սեղաններից: Օգոստոսի 20-ին գրենական պիտույքներ և դպրոցական պայուսակներ վաճառողները քաղաքապետարանի հետ պայմանավորվածություն ձեռք բերելով կանգնեցին այդտեղ, և կմնան մինչև սեպտեմբերի 20-ը։
Սակայն փողոցներում շատ անգամ կարելի է հանդիպել մեքենաներով կանգնած առևտրականների, այսօր ազատության փողոցում շորավաճառներ կային, իսկ Միկոյան փողոցում իրենց առևտուրն էին շարունակում, ինչպես տեղացիներն են ասում, “մոլդովացիները”։
Այդ մասին քաղաքապետարանում տեղյակ չէին, ինչպես քաղաքապետը պատասխանեց, անպայման քայլ կձեռնարկեն, որ թույլ չտրված փողոցային առևտուրը չիրականացվի Ախալքալաքի փողոցներում։
Գայանե Ակոջյան