Ախալքալաքում և գյուղերում ասֆալտապատ ճանապարհների փոսային նորոգումներ իրականացնելու համար քաղաքապետարանը արդեն երրորդ անգամ էլեկտրոնային մրցույթ է հայտարարում: Երկու անգամ մրցույթը չի կայացնել մասնակիցների բացակայության պատճառով, իսկ երրորդը՝ ընթացքի մեջ է:
Ախալքալաքի քաղաքապետարանն առաջին էլեկտրոնային մրցույթը հայտարարել էր դեռևս փետրվարի 22-ին, որի ժամկետը լրացել է մարտի 25-ին, սակայն այն չի կայացել մասնակիցների բացակայության պատճառով: Քաղաքի փողոցներում փոսային աշխատանքներ կատարելու համար էլեկտրոնային մրցույթը հայտարարվել էր 200 000 լարիի չափով։
Արդեն մարտին 25-ին, Ախալքալաքի քաղաքապետարանը երկրորդ անգամ է էլեկտրոնային մրցույթ հայտարարում, որում նշվում է, որ Ախալքալաքի փողոցների և մունիցիպալիտետի գյուղերի ճանապարհների վերանորոգում։ Այս անգամ էլեկտրոնային մրցույթի արժեքը կազմում է 300 000 լարի։ Այս անգամ ևս էլեկտրոնային մրցույթը չի կայանում մասնակիցների բացակայության պատճառով:
Քաղաքապետարանը մայիսի 6-ին երրորդ անգամ է մրցույթ հայտարարել, գումարի չափը մնացել է անփոփոխ՝ 300 000 լարի:
Մնում է սպասել, այս անգամ արդյո՞ք մրցույթը կկայանա, թե ճանապարհները այդպես էլ անմխիթար վիճակում կմնան՝ կիսաքանդ վիճակում։