Ավարտվել է Ախալքալաք-Նինոծմինդա ճանապարհի ասֆալտապատումը: Ընդհանուր առմամբ, վերանորոգվել է ճանապարհի շուրջ 16 կմ ճանապարհահատվածը:

Այս փուլում աշխատանքներ են տարվում Խոսպիո գյուղում եզրաքարերը տեղադրելու ուղղությամբ:
2
«Ջավախ Ավտո Գզա» ընկերության աշխատակիցների խոսքերով, աշխատանքները վերջնականապես կավարտվեն մի քանի օրվա ընթացքում: Ընկերության աշխատակիցների՝ աշխատանքներն իրականացվել են ըստ կանոնադրության: Jnews-ը արդյունքը կներկայացնի տեսանյութի միջոցով:
1
Հիշեցնենք, որ Ախալքալաք-Նինոծմինդա ճանապարհի վերականգնումը սկսվել է 2019 թ.-ի հուլիսին: Վերականգնման տենդերը հայտարարվել էր Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային վարչության կողմից՝ 2019 թվականի ապրիլի 18-ին, 19 038 910 լարիի չափով: Տենդերը հաղթել էր «N1 ճանապարհաշինության վարչությունը»՝ 14 749 992,92 լարիի չափով, սակայն վերանորոգման աշխատանքներն իրականացնում է ենթակապալառու «Ջավախ Ավտո Գզա» ընկերությունը: Վերականգնվել է Ախալցիխե-Նինոծմինդա ավտոճանապարհի՝ 70 կմ-ից մինչև 86 կմ մայրուղու 16 կմ ճանապարհահատվածը: