Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական հավասարության պետնախարարի և Վրաստանում Միավորված ազգերի կազմակերպության համատեղ նախաձեռնությամբ հայտարարվում է «Վրաստանի էթնիկ բազմազանությունը» մեդիա մրցույթ:

Մրցույթի նպատակն է` լուսաբանել և նպաստել Վրաստանի էթնիկ բազմազանության առաջխաղացումը, լուսաբանել Վրաստանում ապրող տարբեր էթնիկ խմբերի կյանքը, ինչպես նաև խթանել միջմշակութային հարաբերությունները և հանդուրժողականության մթնոլորտը:

Մրցույթով հետաքրքրողները պետք է ուղարկեն նյութերը (վրացերեն լեզվով կամ վրացերեն թարգմանությամբ), որոնք հրատարակվել են նախորդ տարվա ընթացքում 2016 թվականի հոկտեմբերի 18-ից մինչ 2017 թ.-ի նոյեմբերի 5-ը մեդիա տարածությունում, այդ թվում` ինտերնետում կամ հեռուստատեսությունում:

Ներկայացված նյութերը պետք է արտացոլեն հետևյալ թեմաները.
• Վրաստանի էթնիկ բազմազանությունը, Վրաստանում ապրող էթնոսների/էթնիկ խմբերի կյանքը, մշակույթը և առանձնահատկությունները
• հանդուրժողական միջավայրի աջակցություն
• Միջմշակութային հարաբերությունների խթանում

Մրցույթի հատուկ ստեղծված հանձնաժողովը կսահմանի 3 հաղթողի:
Նոյեմբերի 16-ին Հանդուրժողականություն միջազգային օրվան նվիրված միջոցառմանը կհանձնվեն դիպլոմներ և արժեքավոր նվերներ:

Աշխատանքները կարող եք ուղարկել press@smr.gov.ge հասցեով: