Ախալքալաքի մունիցիպալիտետում «Օգնություն գյուղին ծրագրի» (ՕԳԾ) շրջանակներում կատարվելիք աշխատանքների տենդերներն արդեն հայտարարված են:

Ախալքալաքի մունիցիպալիտետում, ըստ քաղաքապետարանի Ենթակառուցվածքների, ճարտարապետության և շինարարության ծառայության պետ Ռաֆիկ Աբաջյանի, ՕԳԾ աշխատանքների 97% -ի տենդերները հայտարարված են: ՕԳԾ աշխատանքներն իրականացվում են տենդերային կարգով, ուղղակի պայմանագրեր չեն կազմվում:

Տենդերները հայտարարվել են ըստ դասակարգման, օրինակ՝ մի քանի գյուղերի ջրատարների և ջրավազանների վերականգնման համար հայտարարվել է մեկ տենդեր:

Աբուլ, Մուրջախեթ, Գոման գյուղերի ջրամատակարարման գծի վերականգնման, ինչպես նաև Ազավրեթ գյուղի ջրամբարի վերականգնման համար Հայտարարվել է մեկ տենդեր: Ընդհանուր գումարը կազմում է 37 997 լարի:

Մեծ Սամսար, Էխտիլա և Մերենիա գյուղերում ջրատարների վերականգնման համար հայտարարվել է մեկ տենդեր: Գումարը` 36 202 լարի:

Բարալեթ և Կարտիկամ գյուղերում ոռոգման համակարգը վերականգնելու համար՝ մեկ տենդեր, որի գումարի չափը կազմում է 25 093 լարի:

Քարսեպ, Հոկամ, Ազմանա գյուղերի խաղահրապարակների վերականգնման համար հայտարարվել է մեկ տենդեր, որի գումարը կազմում է 31 249 լարի:

Կիրովական, Կոկիա, Մյասնիկյան գյուղերի խաղահրապարակների վերականգնման համար հակտարարվել է 30 267 լարիի չափով մեկ տենդեր:

Ախալքալաքի մունիցիպալիտետն այս տարի ՕԳԾ-ով ստացել է նույն գումարը, ինչ նախորդ տարի` 922 000 լարի:

Ախալքալաքի մունիցիպալիտետնում ամենափոքր գումարը 10 000 լարի է կազմում, իսկ ամենամեծը՝ 20 000 լարի: Բացի այդ, կախված բնակչության թվից, գյուղերը ստանում են 12 000 կամ 16 000 լարի: