Այսօր՝ նոյեմբերի 2-ին Ախալքալաքի կենտրոնական մարզադաշտում անցկացվեց «Դինամո» ֆուտբոլային թիմերի մարզումները: Մարզումները անցկացնում էր Սամցխե-Ջավախեթիի մենեջեր Գոչա Չիկովանին:
Մենեջերը նշում է, որ երեխաները ունեն մեծ ցանկություն, սիրով պարապում են, օրեցօր ավելի են հմտանում: Ցավով է ավելացնում, որ չեն կարող ավելի շատ թվով երեխաներ ընդունել:
«Արդեն չորս ամիս է այցելում եմ Ախալքալաք, ամիսը մեկ անգամ անցկացնում ենք պարապմունքներ, երեխաներին սովորեցնում ենք մեթոդիկան, ինչպես է պետք պատրաստվել մեծ ֆուտբոլի: Ես հետևում եմ թե ինչպես են խաղում, ինչպես են տեղական մարզիչները անցկացնում պարապմունքները: Մեր մարզիչները շատ լավ բացատրում են, լավ աշխատում են: Կան այնպիսի երեխաներ, ովքեր իրոք տարբերվում են: Ախալքալաքից մենք երկու ֆուտբոլիստ Թբիլիսի տարանք, այնտեղ նույնպես փորձեցինք նրանց խաղը և հիմա նոյեմբերին կամ դեկտեմբերին մենք կրկին ունենք այդպիսի նախագիծ, որ ամեն շրջանից երկուական երեխա տանում ենք Թբիլիսի: Մենք ցանկանում ենք, որ եթե ստացվի հետագայում այդ երեխաներին ներկայացնենք երկրից դուրս, որպես թիմ, օրինակ՝ «Մեսխեթ-Ջավախեթի», ապագայում այսպիսի պլաններ ունենք, չգիտեմ կստացվի թե ոչ», – ասաց Գոչա Չիկովանին:
Մեծ խմբի երեխաները այս տարի կավարտեն պարապմունքերը, փոքրերը կտեղափոխվեն մեծերի խումբ և կսկսվի նոր ընդունելութուն փոքրերի տարիքային խմբում:
Հիշեցնենք, որ 2024 թվականի փետրվարի 23-ին Ախալքալաքի մարզադպրոցը պայմանագիր է կնքել Թբիլիսիի «Դինամո» ֆուտբոլային ակումբի հետ՝ ի դեմս Թբիլիսիի «Դինամո» ֆուտբոլային դպրոցի տնօրեն Լևան Գվանցելաձեի։ Ախալքալաքի սպորտդպորցում ձևավորվեց երկու խումբ։ Մի խմբում 9-10, իսկ մյուսում՝ 11-12 տարեկան պատանիներն են։
Թբիլիսիի «Դինամոն» կմարզի Ախալքալաքի պատանի ֆուտբոլիստներին
Ախալքալաքի սպորտդպրոցում մարզումները պաշտոնապես սկսվեցին մարտի 1-ից։
Այս նախագծի նպատակն է մասնավորապես 6-12 տարեկան 32 պատանի ֆուտբոլիստների մասնագիտական պատրաստվածությունը։
«Դինամո». Ախալքալաքից տղաները կհայտնվեն մեծ ֆուտբոլում
Վերոնշյալ պայմանագրի արժեքը տարեկան կազմում է 9600 լարի։ Պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը, որը կլինի շարունակական: Ախալքալաքի քաղաքապետարանն իր վրա է վերցրել այս պայմանագրի 50%-ի ֆինանսավորումը, 50%-ը կվճարեն պատանի ֆուտբոլիստները, ամսական 15 լարի։