Այսօր՝ մարտի 5-ին, Ախալքալաքում կայացավ քիքբոքսինգի մրցաշար, որին մասնակցեցին մարզիկներ Հայաստանից և Վրաստանից։
Ախալքալաքի մարզահամալիրում կայացավ քիքբոքսինգի միջազգային մրցաշար, որին մասնակցեցին 110 մարզիկներ Հայաստանից և Վրաստանի տարբեր շրջաններից։
110 մարզիկներից 15-ը Հայաստանից էին, մնացածը բոլորը ներկայացնում էին Վրաստանի տարբեր շրջաններն ու քաղաքները՝ Թբիլիսին, Քութայիսին, Զեստափոնին, Նինոծմինդան և այլն։
Մրցում էին ինչպես պատանի 6-18 տարեկան, այնպես էլ 18-ից բարձր մարզիկները։
Ախալքալաքի մարզիկներից ոսկե մեդալների արժանացան. Վարդան Գասպարյանը, Ռոման Կարագեբակյանը, Ալբերտ Փալոյանը, Արտյուշ Այվազյանը, Սարգիս Տոնականյանը, Կարապետ Ծառուկյանը, Էդվարդ Ղազարյանը, Նարեկ Պոդոսյանը, Հակոբ Խաչատուրյանը, Ալբերտ Պոդոսյանը, Ռազմիկ Քամալյանը:
Արծաթե մեդալակիրներ դարձան. Սերժ Սարգսյանը, Վարազդատ Հակոբյանը, Դավիթ Պոզոյանը:
Ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ, գավաթներ և դիպլոմներ ստացան նաև այլ վայրերից ժամանած մարզիկները։
Քիքբոքսինգի մրցաշարը կազմակերպել է Վրաստանի քիքբոքսինգի ֆեդերացիան, կազմակերպիչներն են հանդիսանում նաև՝ Լաշա Չուրաձեն, Դավիթ Քիրիան և Սերժիկ Տոնականյանը: Մարզական միջոցառումը հովանավորել է Ախալքալաքի մունիցիպալիտետը։