2024 թվականի փետրվարի 23-ին Ախալքալաքի մարզադպրոցը պայմանագիր է կնքել Թբիլիսիի «Դինամո» ֆուտբոլային ակումբի հետ՝ ի դեմս Թբիլիսիի «Դինամո» ֆուտբոլային դպրոցի տնօրեն Լևան Գվանցելաձեի։ Ախալքալաքի սպորտդպորցում արդեն ձևավորվել է երկու խումբ։ Մի խմբում 9-10, իսկ մյուսում՝ 11-12 տարեկան պատանիներն են։
Ախալքալաքի սպորտդպրոցում մարզումները պաշտոնապես կսկսվեն մարտի 1-ից։ Սպորտդպորցի տնօրեն Արամ Սուքիասյանն ասում է՝
«Մենք արդեն կազմել ենք պայմանագիրը, այս ամենի նպատակը մեկն է ֆուտբոլի զարգացումն ու տարածումը, ինչպես նաև առողջ ապրելակերպը։ 32 երիտասարդ մարզիկներ պրոֆեսիանալ վերապատրաստում կսկսեն։ Պաշտոնապես պարապմունքները կսկսենք մարտի 1-ից»։
Այս նախագծի նպատակն է մասնավորապես 6-12 տարեկան 32 պատանի ֆուտբոլիստների մասնագիտական պատրաստվածությունը։
Վերոնշյալ պայմանագրի արժեքը տարեկան կազմում է 9600 լարի։ Պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը։ Ախալքալաքի քաղաքապետարանն իր վրա է վերցրել այս պայմանագրի 50%-ի ֆինանսավորումը, 50%-ը կվճարեն պատանի ֆուտբոլիստները, ամսական 15 լարի։
«Դինամո Թբիլիսի» ակումբը փետրվարի 8-9-10-ին Թբիլիսիում վերապատրաստման կուրսեր է անցկացրել մարզիչների համար։ Ախալքալաքից վերապատրաստմանը մասնակցել են Ախալքալաքի սպորտդպրոցի մարզիչներ՝ Ռևազ Մետրևելին և Արամ Սուքիասյանը։
Նշենք, որ այս նախագծի շրջանակներում «Դինամո» ակումբը պարտավոր է՝