Թբիլիսիի «Դինամոյի» ներկայացուցիչներն այսօր՝ մայիսի 9-ին, եկել են Ախալքալաք՝ մշտադիտարկման նպատակով։ Ջավախքում ծրագրի համակարգող Գոչա Չիքովանին հետևել է պարապմունքը և գնահատել աշակերտների առաջադիմությունը։
Այս տարվա մարտի 1-ին Թբիլիսիի «Դինամո»-ի հետ համատեղ ծրագրով մարզումներն Ախալքալաքում սկսվել են։ Ակումբի ներկայացուցիչները երրորդ անգամ են գալիս Ախալքալաք՝ գնահատելու մարզումների ընթացքն ու երեխաների արդյունքները։
«Մենք ունենք մեր ծրագիրն ու մենք տեսնում ենք, թե ինչպես է իրականացվում այս ծրագիրը։ Ախալքալաքում ծրագիրը ոչ միայն լավ է աշխատում, այլ շատ լավ, մարզիչները լավն են, լավ կազմակերպված մարզումներ են անցկացնում, լավ գիտելիք են տալիս»,- մեկնաբանել է նախկին ֆուտբոլիստ, ներկայիս մարզիչ և Սամցխե-Ջավախքում այս ծրագրի համակարգող Գոչա Չիքովանին։
Նա նշեց, որ երեխաներն արդեն առաջադիմում են։
«Այն, ինչ նրանք արել են երեկ, նրանք դա շատ ավելի լավ են անում այսօր, և ավելի լավ կանեն վաղը: Հիմա դժվար է ասել, թե նրանցից ով կհայտնվի մեծ ֆուտբոլում, բայց կարծում եմ՝ տղաները կլինեն»,- ասել է Չիքովանին։
Նա շնորհակալություն հայտնեց քաղաքապետարանին՝ ծրագրի ֆինանսավորմանը մասնակցելու համար։
«Դինամո ակումբը մոտ մեկ տարի առաջ սկսեց նմանատիպ ծրագրեր բացել մարզերում։ Քաղաքապետարանն օգնում է այս երեխաներին: Ոչ բոլորը փող ունեն՝ 100-200 լարի, որ հաճախեն ֆուտբոլի։ Մենք նաև օգնում ենք տեխնիկայով, ծրագրային ապահովմամբ և այլն: Հույս ունենք, որ ընդհանուր ջանքերով ինչ-որ բան կստացվի մեզ մոտ»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ 2024 թվականի փետրվարի 23-ին Ախալքալաքի մարզադպրոցը պայմանագիր է կնքել Թբիլիսիի «Դինամո» ֆուտբոլային ակումբի հետ՝ ի դեմս Թբիլիսիի «Դինամո» ֆուտբոլային դպրոցի տնօրեն Լևան Գվանցելաձեի։ Ախալքալաքի սպորտդպորցում արդեն ձևավորվել է երկու խումբ։ Մի խմբում 9-10, իսկ մյուսում՝ 11-12 տարեկան պատանիներն են։
Այս նախագծի նպատակն է մասնավորապես 6-12 տարեկան 32 պատանի ֆուտբոլիստների մասնագիտական պատրաստվածությունը։
Վերոնշյալ պայմանագրի արժեքը տարեկան կազմում է 9600 լարի։ Պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը։ Ախալքալաքի քաղաքապետարանն իր վրա է վերցրել այս պայմանագրի 50%-ի ֆինանսավորումը, 50%-ը կվճարեն պատանի ֆուտբոլիստները, ամսական 15 լարի։
«Դինամո Թբիլիսի» ակումբը փետրվարի 8-9-10-ին Թբիլիսիում վերապատրաստման կուրսեր է անցկացրել մարզիչների համար։ Ախալքալաքից վերապատրաստմանը մասնակցել են Ախալքալաքի սպորտդպրոցի մարզիչներ՝ Ռևազ Մետրևելին և Արամ Սուքիասյանը։
Նշենք, որ այս նախագծի շրջանակներում «Դինամո» ակումբը պարտավոր է՝