«OPEN TBILISI» КАТА օնլայն կարատեի միջազգային մրցույթի երկրորդ փուլ: Ախալքալաքի 15 մարզիկներից 9-ը նվաճել են մրցանակային տեղեր:
«Open Tbilisi» կարատեի մրցումների առաջին մրցափուլից հետո սկսվեց մարզիկների գրանցումը երկրորդ մրցափուլին մասնակցելու համար: Մրցույթն անցկացվեց Վրաստանի ազգային Կարատե-դո ֆեդերացիայի և Վրաստանի օլիմպիական կոմիտեի հովանու ներքո:
Մասնակիցները մրցույթին մասնակցելու համար կարող էին հայտ ներկայացնել մինչև մայիսի 10-ը: Առցանց մրցույթին մասնակցեցին ավելի քան 250 մարզիկներ 6 տարբեր երկրներից՝ Ուկրաինայից, Իսրայելից, ԱՄՆ-ից, Ղազախստանից, Ռուսաստանից, Վրաստանից:
Ախալքալաքի մարզադպրոցից այս մրցումներին մասնակցում էին 15 մարզիկներ, որոնցից 9-ը գրավել են հետևյալ մրցանակային հորիզոնականները.
1) Աքսաննա Ավետյան (աղջիկներ) կատա 14-15 տարեկան՝ I հորիզոնական
2) Կիմա Նորսոյան (աղջիկներ) կատա 14-15 տարեկան՝ I հորիզոնական
3) Ադրիանա Կիրակոսյան (աղջիկներ) կատա 6-7 տարեկան՝ I հորիզոնական
4) Դավիդ Սեսաձե կատա 16+՝ I հորիզոնական
5) Էդգար Փարաքասիկյան կատա 6-7 տարեկան՝ II հորիզոնական
6) Դավիթ Մարաբյան կատա 14-15 տարեկան՝ II հորիզոնական
7) Գրիգոր Տեր-Մկրտչյան կատա 12-13 տարեկան՝ III հորիզոնական
8) Արտեմ Ավագյան կատա 16+՝ III հորիզոնական
9) Ռաֆայել Դարբինյան (վետերաններ) կատա 46-55 տարեկան՝ III հորիզոնական (թիմի մարզիչ)