Մունիցիպալ առաջնությանը մասնակցելու համար գրանցվել է 28 թիմ գյուղերից և Ախալքալաք քաղաքից։ Առաջնության առաջին խաղերը կանցկացվեն հոկտեմբերի 17-ին՝ քաղաքի կենտրոնական մարզադաշտում։
Ինչպես Jnews-ի հետ հեռախոսազրույցում ասաց Ախալքալաքի քաղաքապետարանի Կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի ծառայության պետ Ակակի Մելիքիձեն, առաջնությունը կմեկնարկի հոկտեմբերի 17-ին։ Բոլոր խաղերը կկայանան Ախալքալաքի կենտրոնական մարզադաշտում։
«Մասնակիցները կպարգևատրվեն դիպլոմներով, գավաթներով և մեդալներով, մրցանակակիրները նվերներ կստանան: Որոշ գյուղերում կազմավորվել են համատեղ թիմեր: Մենք նախատեսում ենք օրական 4-5 հանդիպում անցկացնել»,- մեկնաբանեց Մելիքիձեն:
Առաջին խաղային օրը՝ հոկտեմբերի 17-ին, կկայանան հետևյալ հանդիպումները.
Առաջնությունը կազմակերպում է Ախալքալաքի քաղաքապետարանի Կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի ծառայությունը։