Ախալքալաքի մարզադպրոցից հինգ մարզիկներ մասնակցում էին կարատեի միջազգային առցանց մրցումներին (Tbilisi World Cup-Online Kata), նրանցից երկուսը զբաղեցրել են մրցանակային տեղեր:

KATA ձևաչափով առցանց մրցաշարին մասնակցում էին 150 մարզիկներ աշխարհի 13 երկրներից, այդ թվում՝ Ախալքալաքից:

Մարզիկների գրանցումը տեղի է ունեցել հոկտեմբերի 10-ից 25-ը MYUVENTEX մարզական պորտալում: Մրցույթը (Tbilisi World Cap-Online Kata) կազմակերպել էր Վրաստանի կարատե-Դոյի ազգային ֆեդերացիան:

Այս մրցումներին մասնակցեցին Ախալքալաքի մարզադպրոցից հինգ մարզիկներ մարզիչ Ռաֆայել Դարբինյանի գլխավորությամբ, որոնցից երկուսը նվաճեցին մրցանակային տեղեր, երկուսը ընդգրկվեցին լավագույն հնգյակում:

Օքսաննա Ավետյան (աղջիկներ) 16+ տարիքային կարգ՝ 2-րդ հորիզոնական:

Ռաֆայել Դարբինյան (վետերաններ) 46-55 տարիքային կարգ՝ 3-րդ հորիզոնական:

Կիմա Նորսոյան (աղջիկներ) 14-15 տարիքային կարգ՝ 5-րդ հորիզոնական:

Արտեմ Ավագյան (տղամարդիկ) 16+ տարիքային կարգ՝ 5-րդ հորիզոնական:

Թիմային պայքարում, ըստ նվաճած մեդալների քանակի, մրցանակները բաշխվել են հետեւյալ կերպ.

– 1-ին տեղ – Վրաստանի հավաքական՝ 5 ոսկե, 5 արծաթե, 11 բրոնզե մեդալ:

– 2-րդ տեղ – Ղազախստանի հավաքական՝ 4 ոսկե, 5 արծաթե, 9 բրոնզե մեդալ:

– 3-րդ տեղ – Անգլիայի հավաքական ՝ 2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալ: