Շարունակվում է Ախալքալաքի մունիցիպալիտետի Կոթելիա գյուղի հանրային դպրոցի վերակառուցման աշխատանքները։ Դպրոցի վերակառուցումը ֆինանսավորվում է Կրթության և գիտական ենթակառուցվածքների զարգացման գործակալության կողմից, իսկ աշխատանքներն իրականացնում է ՍՊԸ «Սաբա կոնստրաքշեն»-ը։ Դպրոցի նորոգման աշխատանքները պետք է ավարտավեն այս տարվա վերջ։

3

«Համարյա զրոյից սկսել ենք աշխատանքները, եվրոպական չափանիշներին համապատասխան դպրոց կլինի, անգամ վերելակ կլինի։ Երկհարկանի դպրոց կլինի բոլոր չափանիշներին համապատասխան։ Սամցխե-Ջավախեթիում իրականացնում ենք 5 դպրոցի վերակառուցում, Ախալքալաքում և Ասպինձայում։ Կավելացնենք երկրորդ հարկը, թողել ենք միայն պատերը։ Այն ինչ կար, բացարձակապես չի մնա, ամեն ինչ փոխվում է», – ասում է ՍՊԸ «Սաբա կոնստրաքշեն»-ի շինարարներին շինանայութեր ապահովող մենեջեր Գելա Սամիաշվիլին։

1

Դպրոցի վերակառուցման աշխատանքների պատասխանատուն ասաց, որ շինաշխատանքների ընթացքում խնդիրներ չեն առաջանում, ամեն ինչ ընթանում է իր հունով։

«Հիմա իրականացնում ենք ամրացման աշխատանքները, հենասյուների տեղադրման աշխատանքներն ենք ավարտին հասցնում, որ այսպես ասաց հետո իրականացնենք խաչմերուկային ամրացումը, որպեսզի հոկտեմբերի կեսերին տանիքի տակ առնենք շենքը և սկսենք ներքին հարդարման աշխատանքները։ Եվ եթե եղանակները չխանգարեն, դեկտեմբերի վերջ ուզում ենք ավարտին հասցնել», – ասաց Գիորգի Բերիձեն։

Վերանորոգման ընթացքում հիմնական աշխատողները տեղացիներ են, սակայն մասնագետները դրսից են, ընդհանուր աշխատում է 12 մարդ։

2

Կոթելիայի դպրոցում սովորում է 55 աշակերտ, աշխատում՝ 22 ուսուցիչ։ Մինչ վերանորոգման ավարտը երեխաները կհաճախեն Բարալեթ գյուղի թիվ 2 դպրոց, երկրորդ հերթափոխով։

4

Նշենք, որ ներկա դրությամբ ընթանում է նաև շրջանի Դադեշ և Ալաստան գյուղերի դպրոցների վերանորոգման աշխատանքները։ Այդ աշխատանքները նույնպես իրականացվում է Կրթության և գիտական ենթակառուցվածքների զարգացման գործակալության ֆինանսական աջակցությամբ։

Կարող եք նաև կարդալ՝