Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը, մայիսի 13-ին, ժամը 09:00-ին սկսում է առաջին դասարանցիների գրանցման երրորդ փուլը, որն ավարտվելու է հունիսի 5-ին, ժամը 18:00-ն ներառյալ:

Կրթության նախարարության հաղորդմամբ, գրանցումն իրականացվելու է Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի registration.emis.ge պաշտոնական կայքում և այն իրականացնելու է երեխայի ծնողը կամ օրինական ներկայացուցիչը:

Համընդհանուր գրանցման վերաբերյալ ցուցումները կարող եք տեսնել mes.gov.ge կայքում:

Էլեկտրոնային ձևով գրանցված աշակերտի ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվելու են հունիսի 8-ից մինչև հունիսի 22-ը: Սահմանված ժամկետում փաստաթղթերը չներկայացնելու դեպքում գրանցումն ավտոմատ կերպով կչեղարկվի:

Կրթության նախարարության հաղորդմամբ, գրանցման վերջին, չորրորդ փուլը դպրոցներում կիրականացվի հունիսի 24-ից հուլիսի 10-ը: Այդ փուլում ազատված կամ մնացած տեղերում կկարողանան գրանցվել այն երեխաները, որոնք չեն կարողացել գրանցվել՝ առաջին, երկրորդ և երրորդ փուլերում, կամ ցանկանում են փոխել գրանցումը: Այս փուլում աշակերտների գրանցումն ապահովում է հանրային դպրոցը, հիմնվելով ծնողի կամ օրինական ներկայացուցչի կողմից ներկայացված անհրաժեշտ փաստաթղթերի վրա: