Վերջին 11 տարում Վրաստանի դպրոցներում դասավանդող ուսուցիչների թիվը նվազել է 17 192-ով: Նրանց թիվը շեշտակի կրճատվել է ուսուցիչների առարկայական քննությունների ներդրումից հետո: Եթե 2009-2010 ուսումնական տարում երկրի մասնավոր և պետական դպրոցներում 79 891 ուսուցիչ էր դասավանդում, ապա այս տարի՝ 62 699:
Ընդգծենք, որ 2019-2020 ուսումնական տարում, կենսաթոշակային տարիքի շուրջ 8 000 ուսուցիչներ՝ ստանալով երկու տարվա աշխատավարձ հեռացել են դպրոցից: Կենսաթոշակառուներին փոխարինել են սկսնակ ուսուցիպները:
Արդեն 2020-2021 ուսումնական տարվա սկզբին Վրաստանի պետական և մասնավոր դպրոցներում աշխատում է 62 699 ուսուցիչ, նրանցից 54 685-ը՝ կին են, իսկ 8 014-ը՝ տղամարդ: 62 699 ուսուցիչներից՝ 55 491-ը հանրային դպրոցների մանկավարժներ են, իսկ 7 208-ը՝ մասնավոր։
Ուսուցիչների որակավորման թեստերն առաջին անգամ անցկացվել են 2010 թվականին: Ուսուցիչներից, ոմանք նույնիսկ հրաժարվել են քննություն հանձնել և միանգամց հեռացել են դպրոցից, իսկ ոմանք քննություն են հանձնել և նվազագույն շեմը չհաղթահարելով դուրս են մնացել դպրոցից։
Վիճակագրության համաձայն՝ 2009-2010 ուս․տարում դպրոցներում աշխատել է 79 891 ուսուցիչ, որից 68 587-ը՝ կին, իսկ 11 304-ը՝ տղամարդ: Ուսուցիչների քննությունից հետո այդ քանակը նվազել է, և արդեն 2010-2011 ուսումնական տարվա սկզբին դպրոցներում մնացել է 63 512 ուսուցիչ, այսինքն՝ 16 379-ով պակաս, քան նախորդ տարի՝ քննություններից առաջ: Ավելի քան 16 000 մարդ թողել է ուսուցչի մասնագիտությունը:
Սկզբնական շրջանում ուսուցիչների որակավորման թեստերը կազմված էին այնպես, որ առարկայական քննությունից բացի, ստուգվում էր նաև ուսուցիչների մեթոդական գիտելիքները: Իսկ մասնագիտական հմտությունների թեստը ուսուցիչներից պահանջում է խորը մասնագիտական գիտելիքներ: Ուսուցչից պահանջվում է ապացուցել, որ նա տիրապետում է աշակերտի տարիքային զարգացման համար անհրաժեշտ գիտելիքներին և մոտեցումներին:
Աղբյուրը՝ etaloni.ge