Այսօր մունիցիպալիտետի Խուլգումո գյուղի հանրային դպրոցում հնչեց ավարտական վերջին զանգը։ Այս տարի դպրոցն ավարտեց 5 շրջանավարտ։

Օրվա երկրորդ կեսին Խուլգումոյի հանրային դպրոցի բակը մարդաշատ էր։ Հավաքվել էին ուսուցիչները, ծնողները, համագյուղացիները, բոլորը սպասում էին շրջանավարտներին։

6

10

Ավարտական միջոցառման մեկնարկը տրվեց Վրաստանի և Հայաստանի ազգային օրհներգերով։

7

8

Այս տարի դպրոցին հրաժեշտ տվեցին հինգ աշակերտներ, նրանք բոլորը արդեն գրանցվել են Թբիլիսիում և Երևանում իրենց կրթությունը շարունակելու համար։ Շրջանավարտներից երեքը ուզում են բարձրագույն կրթություն ստանալ Թբիլիսիում, իսկ երկուսը՝ Երևանում։ Երկու շրջանավարտ մեդալի թեկնածուներ են՝ Կարեն Չիվչյանը և Վարդան Եփրիկյանը։

9

Իրենց հրաժեշտի խոսքը երեխաներին ասացին նրանց առաջին դասղեկը, ներկայիս դասղեկը, ինչպես նաև դպրոցի տնօրենը։ Դպրոցի տնօրենը պատվորգրեր հանձնեց ավարտականներին լավ վարքի և առաջադիմության համար։

2

3

1

Շնորհավորական խոսքերով և պարային համարներով ելույթ ունեցան 9-րդ և 1-ին դասարանների աշակերտները, ինչպես նաև նրանց դասղեկները։

4

5

Միջոցառման վերջում շրջանավարտներն ավարտական վալս պարեցին։

Նշենք նաև, որ այս օրերին վեջին զանգը հնչում է Ախալքալաքի և շրջանի գյուղերի դպրոցներում։