Հիմնովին վերանորոգվում է Ախալքալաքի մունիցիպալիտետի Ալաստան գյուղի հանրային դպրոցը, որը գտնվում էր անմխիթար վիճակում։ Ըստ նախագծի՝ նոյեմբեր ամսից նորոգված դպրոցը կընդունի աշակերտներին։

Կրթական և գիտական ենթակառուցվածքների զարգացման գործակալության ֆինանսական աջակցությամբ՝ արդեն մեկ տարի է շարունակվում է Ալաստան գյուղի հանրակրթական դպրոցի վերանորոգման աշխատանքները։

Ալաստանի հանրային դպրոցի տնօրենի խոսքով, դպրոցում այսպիսի վերանորոգում երբէ չի իրականացվել։

2

“1986 թվականից մինչև հիմա ընդհանուր կապիտալ վերանորոգում չի կատարվել։ Վարչապետի նախագծի շրջանակներում որոշվեց լրիվությամբ վերանորոգել։ Քանդված, ահավոր վիճակ էր։ Շնորհակալություն ենք հայտնում բոլորին, ովքեր մեր կողքին են։ Մինչև նոյեմբերի 25-ը կունենանք եվրոպական չափանիշներին համապատասխան դպրոց, լաբորատորիա, համակարգչային սիստեմ,  ամեն ինչ”, – ասաց Ռուբեն Կրթյանը։

1

Դպրոցում նորոգում սկսելուց հետո դպրոցի սաները հաճախում են Վրաևան գյուղի հանրային դպրոց։ Ալաստանի հանրային դպրոց են հաճախում նաև հարևան՝ Կոկիո գյուղի երեխաները՝ 9-րդ դասարանից հետո։

Դպրոցում սովորում է 90 աշակերտ, այս տարի սեպտեմբերին առաջին դասարան կհաճախի 4 երեխա։ Ալաստանի դպրոցում 23 ուսուցիչ է դասավանդում, բոլորն էլ ավագ ուսուցչի կարգավիճակով։

4

“Ես հպարտությամբ կարող եմ նշել, որ մեր դպրոցի սաներից 80-90%-ը սովորում են տարբեր ԲՈՒՀ-երում՝ ինչպես Վրաստանում, այնպես էլ Հայաստանում”, – ասաց տնօրենը։

ՍՊԸ «Սաբա կոնստրաքշեն» ընկերության ներկայացուցիչ, դպրոցի վերանորոգման աշխատանքները համակարգող և շինարար Սամվել Մանանյանը գոհ է կատարվող աշխատանքներից։

5

“Աշխատանքների ընթացքում խնդիրներ չեն առաջացել, շինարարությունն իրականացնող ընկերությունը միշտ ամեն ինչ ժամանակին հասցնում է, այն ինչ հարկավոր է։ Աշխատողները բոլորը գյուղից են՝ 20 հոգի”, – ասաց Սամվել Մանանյանը։

Նշենք, որ Կրթության և գիտական ենթակառուցվածքների զարգացման գործակալության ֆինանսական աջակցությամբ է վերանորոգվում նաև Դադեշ և Կոթելիա գյուղերի հանրային դպրոցները։ Այդ դպրոցների վերանորոգման աշխատանքները նույնպես իրականացնում է ՍՊԸ «Սաբա կոնստրաքշեն»-ը։

3