«Ազգային փոքրամասնություններով բնակեցված շրջանների դպրոցներում այլ՝ զուգահեռ իրականություն է», – հայտարարել է Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Իրինա Աբուլաձեն` կրթական փորձագետների եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:
Ըստ նրա, եթե քննությունների ընդհանուր ձախողման ցուցանիշը կազմում է 20-25%, ապա դրանց 20%-ը մարզերից է, որտեղ մեծամասնությունը ազգային փոքրամասնություններն են կազմում:
«Անհրաժեշտ է առանձին ուսումնասիրություն կատարել՝ ազգային փոքրամասնություններով բնակեցված շրջաններում, քանի որ այնտեղ այլ՝ զուգահեռ իրականություն է: Ներդրվում է մեկ այլ ազգային ուսումնական ծրագիր, իսկ դասագրքեր ընդհանրապես չկան: Եթե դիտարկենք CAT-ի արդյունքները, ընդհանուր առմամբ քննությունների ձախողումները կազմում են 20-25%, որոնցից 20%-ը բաժին է ընկնում ազգային փոքրամասնությունների դպրոցներին: Ի՞նչ ենք մենք արել 2011 թվականից: Մենք ունենք 40 000 ուսանող, որոնք ոչ մի տեղ չկան», – հայտարարել է Իրինա Աբուլաձեն:
USAID-ն գնահատում է կրթության գնահատման համակարգը, որի արդյունքները, ըստ նրա՝ կլինեն մոտ մեկ ամիս հետո:
«Սա լրացուցիչ տեղեկատվություն կտա, թե ինչ լծակներ եւ մեխանիզմներ է հարկավոր մտածել», – ասել է Իրինա Աբուլաձեն: