Շարունակվում է Ախալքալաքի մունիցիպալիտետի Դադեշ գյուղի հանրային դպրոցի վերանորոգման աշխատանքները, որոնք մեկնարկել են անցած տարվա հոկտեմբեր ամսից։ Աշխատանքների ավարտի վերջնաժամկետը նոյեմբերն է։

Դպրոցի վերանորոգման աշխատանքներն իրականցվում է Կրթական և գիտական ենթակառուցվածքների զարգացման գործակալության ֆինանսական աջակցությամբ, իսկ աշխատանքներն իրականցնում է ՍՊԸ «Սաբա կոնստրաքշեն»-ը։

1

ՍՊԸ «Սաբա կոնստրաքշեն» ընկերության ներկայացուցիչ, Դադեշի դպրոցի վերանորոգման աշխատանքները համակարգող և շինարար Դավիթ Դողալաձեն գոհ է կատարվող աշխատանքներից։

«Աշխատանքներն ընթանում են բարձր մակարդակով։ Վերանորոգվում է ամբողջական դպրոցը, աշխատանքներ են տարվում նաև դրսում։ Արդեն դրսում ավարտել ենք նոր շեքնի կառուցումը, որտեղ էլ կտեղադրվի կենտրոնական ջեռուցման համակարգի սիստեմը։ Կարծում եմ, ժամանակից շուտ կավարտենք հիմնանորոգումը», – ասաց աշխատանքների պատասխանատու Դավիթ Դողալաձեն։

7

2

Երկրորդ հարկում արդեն անցնում են հատակի սալիկապատման ու պատերի ներկման աշխատանքներին։

3

Դպրոցի աշակերտներն ու ուսուցչական կոլեկտիվը ամբողջ տարին հաճախել է Սուլդայի հանրային դպրոց՝ երկրորդ հերթափոխով։

4

Եկեղեցու մոտ, գյուղի կենտրոնում հավաքված երեխաները սպասում են տրանսպորտին, որպեսզի հարևան գյուղի դպրոց հասնեն։ Դադեշ գյուղի դպրոցի աշակերտներին տրանսպորտով ապահովում է Ախալքալաքի քաղաքապետարանը։

5

Դադեշի դպրոցում սովորում է 106 աշակերտ, աշխատում է 25 մանկավարժ։

Ինչպես նշեցին գյուղացիները, դպրոցի շենքը կառուցվել է 70-ական թվականներին, մի քանի անգամ թեթև վերանորոգում եղել է, բայց ոչ հիմքային։

Նշենք, որ Կրթության և գիտական ենթակառուցվածքների զարգացման գործակալության ֆինանսական աջակցությամբ է վերանորոգվում նաև Ալաստան և Կոթելիա գյուղերի հանրային դպրոցները։ Այդ դպրոցների վերանորոգման աշխատանքները նույնպես իրականացնում է ՍՊԸ «Սաբա կոնստրաքշեն»-ը։

Այս թեմայով կարող եք նաև կարդալ՝