Այսօր Ախալքալաքում, Ազատության և Ջավախիշվիլի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել վթար, մեքենաներից մեկի վարորդը ստացել է գլխի վնասվածք:

Մերսեդես մակնիշի ավտոմեքենան խաչմերուկում բախվել է Օպել մակնիշի մեքենային, ըստ ականատեսների, վերջինս երթևեկում էր լուսակիրի կարմիր լույսի տակ: Մեքենայի հարվածը հասել է վարորդի կողմի հետևի դռանը, մեքենան շարունակել է երթևկել կորցնելով վերահսկողությունը և հարվածել է հակընդդեմ երթևեկող Opel Corsa մակնիշի ավտոմեքենային:

Opel մակնիշի մեքենայի վարորդը առաջին րոպեներին ուշաթափվել է, ըստ երևույթին հարվածելով գլուխը ղեկին, սակայն մինչ շտապօգնության ժամանումը վարորդը արդեն գիտակցության է եկել և ինքն է նստել շտապօգնության մեքենա:

Շտապօգնության մեքենայի հետ մեկտեղ ժամանել է նաև ճանապարհային ոստիկանությունը, ով պարզում էր, թե ով է ճիշտ և ով մեղավոր ստեղծված իրավիճակում:

avaria3

avariaa

avaria5