Ախալքալաքի լողավազանն ընդմիջումներով գործում է 2018 թվականից, լողավազանի շահագործման վրա վերջնականապես խաչ քաշեց կորոնավիրուսը: Այն պատճառով, որ լողավազանը ձմռանը չէր աշխատում, ուժեղ սառնամանիքները շարքից հանեցին հաղորդակցությունը, տեխնիկան և վերանորոգումը:
Անցյալ տարվա հունիսին, համավարակի պատճառով երկարատև արգելափակումից հետո, ամբողջ երկրով մեկ սկսեցին բացվել լողավազանները: Դրանք կարող էին աշխատել անհրաժեշտ բոլոր նախազգուշական միջոցներով: Ախալքալաքի լողավազանը նույնպես պատրաստվում էր բացմանը, սակայն լողավազանը մինչ օրս փակ է: Ըստ տնօրինության, ձմռանն ուժեղ սառնամանիքների հետևանքով առաջացած խնդիրների վերացման համար էլեկտրոնային մրցույթ է հայտարարվել, և ամբողջ աշխատանքը ավարտելու համար կպահանջվի մեկ ամիս: Թեև խոստումներ էին տրվել թե՛ լողավազանի նախկին ղեկավարության, թե՛ տեղական իշխանությունների կողմից, սակայն լողավազանը դեռ չի աշխատում:
Ըստ հենց լողավազանի կողմից հայտարարած էլեկտրոնային մրցույթի, շինարարական և մոնտաժման աշխատանքները բյուջեից խլում են 18 566.00 լարի: Պայմանագիրը կնքվել է 2021 թվականի հուլիսի 21-ին: Մրցույթը շահել է մասնավոր անձ Էդգար Աբաջյանը:
Ըստ տնօրենի՝ լողավազանի բացումը կախված է ոչ միայն վերանորոգումից, այլև կորոնավիրուսի տարածումից:
«Անճշտությունները շտկելու համար բյուջեում ճշգրտումներ են կատարվել: Հազիվ միջոցներ գտանք, 21 000 էր հատկացվել, բայց այն հաղթեց ավելի փոքր գումարով շահածը՝ խնայողություն արեցին: Եթե ճիշտ եմ հիշում, 18 000-ից փոքր-ինչ ավելի էր սատցվել: Գիտեմ, որ լողավազանը 2 տարի չի աշխատում, բայց կարեւոր խնդիրը վերացրել են, ամենակարեւորը ջեռուցիչներն են սարքել: Այնտեղ, սալահատակը ճեղքվել է, դա ընթացքի մեջ է, մենք դա կամաց-կամաց կանենք: Մոտ 15 օրից հավանաբար կսկսի աշխատել, այսինքն՝ ջուրը կլցնենք: Այս գործընթացը կտևի ևս 15 օր և կսկսի աշխատել մոտ մեկ ամսից: Գլխավորն այն է, որ ստիպված չլինենք այն փակել կորոնավիրուսի պատճառով», – ասում է լողավազանի տնօրեն Մարտին Գաբրիելյանը:
Այս մունիցիպալ հաստատության եկամուտը 2019 թվականին կազմում էր 10 000 լարի, իսկ ծախսերը տասնյակ անգամ ավելի շատ էին՝ 2020 թվականին լողավազանի շահագործման համար հատկացվել էր 177 000 լարի, իսկ 2021 թվականին գումարը նվազել էր 93 000-ով: Մեծամասամբ լողավազանը չէր աշխատում: