Այսօրվա տվյալներով Ախալքալաքից թվով 9 մարդ դեռ ինքնամեկուսացված է: Այս մասին հայտնում է Ախալքալաքի Հանրային առողջապահության կենտրոնը:

Կենտրոնի տնօրեն Ավետիք Տոնականյանն ասում է, որ Ախալքալաքում իրավիճակը լավ է, ինքնամեկուսացվածների թիվը նվազում է, իսկ կարանտինում գտնվող մարդ չունենք:

«Ինքնամեկուսացման մեջ է գտնվում 9 մարդ, որոնցից երկուսը Թուրքիայից են եկել, երեքը՝ Հայաստանից, իսկ մյուս չորս հոգին այն երեք մարդու ընտանիքի անդամններն են, որոնք Հայաստանից են եկել և քանի որ ընտանիքի անդամների հետ շփում է տեղի ունեցել, նրանք ևս ինքմեկուսացվել են, որպեսզի ուրիշների հետ շփում չլինի»,- ասում է Ախալքալաքի Հանրային առողջապանության կենտրոնի տնօրենը:

Հիշեցնենք, որ Վրաստանում կորոնավիրուսի պանդեմիայի հետ կապված մարտի 31-ին հայտարատվել է համընդհանուր կարանտին, իսկ մարտի 18-ին փակվել են սահմանները: Մարտի 21-ին երկրում հայտարարվել է արտակարգ դրություն մինչև ապրիլի 21-ը ներառյալ: Երկրում պարետային ժամ է հաստատվել, երեկոյան ժամը 21:00-ից մինչև առավոտյան 06:00-ն արգելվում է տանից դուրս գալ:

Սահմանափակվում է 3-ից ավելի մարդկանց հավաքները՝ բացառությամբ մթերային խանութների և դեղատների՝ սոցիալական հեռավորության պահպանման պայմանով:

70-ից բարձր տարիքի քաղաքացիներին արգելվում է տնից դուրս գալ՝ բացառությամբ մոտակա մթերային խանութ, դեղատուն կամ հիվանդանոց գնալը:

Մեքենայի մեջ երեք անձից ավել չի կարելի, ինչպես նաև չի կարելի մեքենայի առջևի նստատեղին նստել, խախտելու դեպքում 3000 լարի տուգանք է սահմանվել: