Այսօր՝ հունիսի 1-ին, Վրաստանի Ազգային բանկի լարիի պաշտոնական փոխարժեքի համաձայն՝ թանկացել են թե՛ ռուբլին, թե՛ դոլարը, թե՛ եվրոն։ Իսկ ընդհանուր առմամբ, բոլոր արտարժույթների նկատմամբ լարին արդեն երկրորդ օրն է անկում է ապրում:
Վրաստանի Ազգային բանկի պաշտոնական փոխարժեքը հունիսի 1-ին

1 դոլար՝ 3,0249 լարի
1 եվրո՝ 3,3466 լարի
100 ռուբլի՝ 4,8818 լարի

Ախալքալաքի մասնավոր փոխանակման կետերում, չնայած արտարժույթի փոխարժեքի բարձրացմանը, ռուբլու և եվրոյի փոխարժեքը մնում է երեկվա փոխարժեքը, իսկ դոլարը, ընդհակառակը՝ էժանացել է։

Արտարժույթի փոխարժեքը Ախալքալաքի մասնավոր փոխանակման կետերում հունիսի 1-ի առավոտյան

100 դոլարը վաճառվում է 295 լարիով, գնվում՝ 305 լարիով
1000 ռուբլին վաճառվում է 42,5 լարիով, գնվում՝ 45 լարիով
100 եվրոն վաճառվում է 310 լարիով, գնվում՝ 320 լարիով