Նինոծմինդա-Ախալքալաք մայրուղու վրա Ford մակնիշի ավտոմեքենան ճանապարհային նշանների բացակայության պատճառով բախվել է սյանը, տուժածներ չկան:

Վթարի մասին հաղորդում է Նինոծմինդայի հասարակական ռադիո` NOR-ը: Պատճառն այն էր, որ Մամզարա գյուղի խաչմերուկի վրա ՎԱԶ 09 մոդելի մեքենան զգուշացնող ճանապարհային նշանների բացակայության պատճառով չի կարողացել միանգամից կողմնորոշվել, թե արդյոք շարունակելու է դեպի առաջ երթևեկել, թե շրջվել:

Վարորդների խոսքերով, Նինոծմինդա-Ախալքալաք մայրուղին գտնվում է անմխիթար վիճակում, ավտոմեքենաները ստիպված են լինում խուսափել փոսերից, ինչպես նաև չկա ոչ մի ճանապարհային նշան: