Հուլիսի 5-ին ժամը 15:00-ին Նինոծմինդայի մշակույթի կենտրոնում գրողներ, գիտնականներ և արվեստագետներ Մակա Բլիաձեն, Ժորա Սնխչյանը և Լևոն Չիդիլյանը խոսենցին մշակութային երկխոսության խորացման կարևորության մասին։
Միջոցառումը անցկացվեց «Բազմերանգ Վրաստան» նախագծի շրջանակներում։ Ուշադրության կենտրոնում էին այս տարվա հոբելյանական ամսաթվերը, դրանց թվում նաև առաջին հանրապետության 100-ամյակը և Նոդար Դումբաձեի 90-ամյակը։

Վրաստանի մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ 2018 թվականի մայիսի 15-ին սկսվել է Գիորգի Լեոնիձեի անվան Վրաց գրականության թանգարանի նախաձեռնած «Բազմերանգ Վրաստան» նախագիծը, որի նպատակն է նպաստել Վրաստանում ապրող էթնիկ փոքրամասնությունների ինտեգրմանը երկրի մշակութային կյանքում:

Ծրագրի շրջանակներում անցկացվում են միջոցառումներ ազգային փոքրամասնություններով բնակեցված շրջաններում:

Koncert
Ցուցադրվում են նաև նախարարության կողմից օժանդակված հայալեզու գրքերը, կազմակերպվում տարբեր ցուցահանդեսներ տեղացի երիտասարդ արվեստագետների մասնակցությամբ, ցուցադրվում են վերջին ժամանակների կարճամետրաժ անիմացիոն ֆիլմեր։

Տեղական դպրոցներին և գրադարաններին նվիրում են Վրաստանի մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հրապարակված գրքեր։